Միլ Մի-24 (ռուսերեն՝ Миль Ми-24, ՆԱՏՕ-ի անվանմամբ՝ Hind) մեծ հարվածային ուղղաթիռ և երկրորդական փոխադրիչ է որը արտադրվել է Միլ Մոսկվա Ուղղաթիռ Գործարանից և գործածվել է Սովետական ռազմա-օդային նավատորմում, նրա հաջորդողները և երեսուն տարբեր այլ երկրներում։

Միլ Մի-24
Տեսակհարվածային ուղղաթիռ
ԵնթատեսակՀարվածային ուղղաթիռ
Օգտագործվում է ինչպեսՀարվածային ուղղաթիռ, airlifter? և gunship?
ՇարժիչKlimov TV3-117?
ԶենքYak-B?, Գրյազև-Շիպունով ԳՇ-23, PK?, 2К8 Ֆալանգա, 9K114 Shturm?, Աթագա, S-5?, Ս-8 և Gryazev-Shipunov GSh-30-2?
ՍտեղծողՄիխայել Միլ
ԱրտադրողԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ռուսաստան Ռոստվերտոլ, Արսենյևսկի «Պրոգրես» ավիացիոն գործարան
Առաջին թռիչք1969 թվականի սեպտեմբերի 19
Շահագործման սկիզբ1971 թվական
Կարգավիճակարտադրվում է, շահագործվում
ՇահագործողներԱֆղանստան, Ալժիրի ռազմա-օդային ուժեր[1][2][3][…], Անգոլա[1], Հայաստան[1], Ադրբեջան[1][4] և Բելառուս[1][4]
Միավոր արտադրված~ 3 500[5][6]
ՆԱՏՈ-ի կոդHind
 Mil Mi-24 Վիքիպահեստում

Սերիական արտադրությունը սկսվել է 1971 թվականին։ Ունի տարբեր մոդիֆիկացիաներ, արտահանվել է աշխարհի տարբեր երկրներ։ Ակտիվորեն օգտագործվել է Աֆղանական պատերազմի, Չեչնիայում մարտական գործողությունների ժամանակ, ինչպես նաև բազմաթիվ տարածաշրջանային հակամարտություններում։ Արտադրվում է «Ռոստվերտոլ» ԲԲԸ-ում։

Օպերատորներ խմբագրել

 
ՄԻ-24, ՄԻ-25, և ՄԻ-35 օպերատորներ

Կառուցվածք խմբագրել

 
Մի-24Դ ուղղաթիռի օդաչուի խցիկը

Մի-24 ուղղաթիռը կառուցված է դասական միապտուտակային սխեմայով հինգթևանի եռծղխնևոր կրող և եռթևանի ղեկային պտուտակներով։

Շասսին երեք հենարանային է, հավաքվող, դիմացի ղեկավարվող հենարանով։

Ֆյուզելաժի դիմային հատվածում տեղակայված է տանդեմային սխեմայով կառուցված անձնակազմի երկտեղանի խցիկը՝ հրաձիգ-օպերատորը գտնվում է առանձին ճակատային խցիկում, նրա ետևում օդաչուն, որի խցիկը հարմար տեսանելիության համար բարձրացված է 0,3 մետր հրաձիգի խցիկից վերև, բորտմեխանիկը կարող է գտնվել օդաչուի ետևում գտնվող սպառազինության բաժնում, ետգցովի նստատեղի վրա։ Անձնակազմը գտնվում է հերմետիզացված խցիկներում, որը համալրված է ջեռուցման և օդափոխման համակարգերով, վարակված օդի և ռադիոակտիվ փոշու ներթափանցումից խուսափելու համար խցիկներում պահպանվում է ոչ մեծ ավելցուկային ճնշում։

 
Մի-24 ուղղաթիռի բեռնատար խցիկը ներսից

Պողպատե սալիկներով զրահապատվում էր անձնակազմի խցիկը, փոխանցման տուփը, շարժիչների յուղի տարաները, ռեդուկտորը և հիդրոբաքը։ Օդաչուի նստարանը զրահապատ է, ետգցովի զրահապատ հենարանով, հրաձիգի նստարանը զրահապատ չէ, խցիկների միջև տեղադրված է զրահապատ միջնապատ, դիմացի ապակիները զրահապատ են, տափակ, համալրված ապակի մաքրիչներով, կողային ապակիները ունեն կլորավուն տեսք, պատրաստված են կայծքարատից, զրահապատ չեն։

Ֆյուզելաժի կենտրոնական բաժինը բաղկացած է բեռնատար խցիկից, որտեղ կարող են տեղավորվել մինչև ութ դեսանտավոր, և ետին կոնաձև հատվածից սարքավորումների տեղակայման համար։

Շարժահաղորդումն ու կրկնորդագրված համակարգը նույնն են, ինչպիսին Մի-8 ուղղաթիռում է։

Կրող պտուտակի լիսեռը թեքված է ոչ միայն առաջ 4,5°-ով, այլ նաև դեպի աջ 2,5°-ով, որպեսզի ապահովի հավասարակշռությունը առաջընթացող ուղղագիծ թռիչքի ժամանակ։ Ուղղաթիռի հիմնական առանձնահատկություններից մեկն է համարվում 6,75 մ² մակերեսով թևը բացասական լայնակիով V — 12°, որն ապահովում է ամբարձիկ ուժի 22-28 տոկոսը, կախված արագությունից և այլ գործոններից[8]։

Թռիչքա-տեխնիկական բնութագրություն խմբագրել

 
Մի-24 ուղղաթիռը երեք պրոյեկցիաներում

Ծավալային մեծություն խմբագրել

  • Կրող պտուտակի տրամագիծը՝ 17,3 մ
  • Ղեկային պտուտակի տրամագիծը՝ 3,908 մ
  • Պտտվող պտուտակների հետ բարձրությունը՝ 5,47 մ
  • Ֆյուզելաժի երկարությունը՝ 17,51 մ (17,23 մ Ми-24ВМ մոդելի մոտ)
  • Ֆյուզելաժի լայնությունը՝ 1,7 մ
  • Ֆյուզելաժի բարձրությունը՝ 3,9 մ
  • Թևերի չափը՝ 6,4 մ

Հիմնական զանգվածները խմբագրել

  • Դատարկ՝ 7580 կգ
  • Նորմալ թռիչքային՝ 10 500 կգ
  • Առավելագույն թռիչքային՝ 11 500 կգ
  • Առավելագույն բեռնամբարձությունը՝ 2400 կգ
  • Բեռի զանգվածը արտաքին օդային կախոցի վրա՝ 2400 կգ
  • Վառելիքի ներքին պաշար՝ 2100 կգ
  • Արտաքին բաքի վառելիքի պաշար՝ մինչև 3000 կգ

Ուժասարքավորում խմբագրել

  • Քանակը, տիպը, ապրանքատեսակը՝ ТВ3-117 տեսակի 2 շարժիչ
  • Հզորությունը՝ 2 х 2200 ձիաուժ

Թռիչքա-տեխնիկական բնութագրություն խմբագրել

  • Անձնակազմ՝ 2—3 մարդ
  • Ուղևորներ՝ մինչև 8 դեսանտավոր, 2 ծանր վիրավոր պատգարակի վրա և 2 թեթև վիրավոր և բուժծառայող
  • Նորմալ արագություն՝ 270 կմ/ժ
  • Առավելագույն արագություն հորիզոնական թռիչքի ժամանակ՝ 335 կմ/ժ
  • Պրակտիկ թռիչքի հեռավորություն՝ 450 կմ
  • Տեղափոխման թռիչքի հեռավորությունը՝ 1000 կմ
  • Վառելիքի միջին ծախսը՝ 780 լ/ժամ
  • Ստատիկ բարձրությունը՝ 1400 մ
  • Դինամիկ բարձրությունը՝ 4950 մ
  • Առավելագույն շահագործման ծանրաբեռնվածություն՝−1,3/+3
  • Կողաթեքման թույլատրելի անկյուն՝ 50 աստիճան
  • Տանգաժի թույլատրելի անկյուն՝ 30 աստիճան

Սպառազինություն խմբագրել

  • Ներկառուցված հրաձգա-հրանոթային սպառազինություն՝ կախված մոդիֆիկացիայից
  • Կախոցների թիվը՝ 6 (4)
  • Կախովի հրաձգա-հրետանային՝ 2 УПК-23-250 կամ 2 ГУВ տեսակի բեռնարկղեր գնդացրերով կամ 2 (4) ГУВ՝ նռնականետերով
  • Կառավարվող հրթիռային՝ Штурм-В, Атака-М, Гермес-А
  • Ոչ կառավարվող հրթիռային՝ С-5, С-8, С-13, С-24
  • «Օդ-օդ»։ Р-60М, Р-63В, «Игла-В», 9М220О «Атака»
  • Ռմբային։ ռումբեր և կասետաներ 50-ից մինչև 500 կգ տրամաչափերով

Ռեկորդներ խմբագրել

  • 1978 թվականին Գ. Կարապետյանը բացարձակ համաշխարհային ռեկորդ է սահմանել ուղղաթիռների արագության համար՝ 368,4 կմ/ժամ[9]։
  • Արագամբարձության ռեկորդ՝ 1975 թվականի օգոստոսի 8-ին՝ 3000 մետր 2 րոպե 34 վայրկյանի ընթացքում, իսկ օգոստոսի 26-ին՝ 6000 մետր 8 րոպե 31 վայրկյանի ընթացքում։

Համակարգչային խաղերում խմբագրել

Մի-24 ուղղաթիռը հանդիպում է հետևյալ համակարգչային խաղերում.

  • Metal Gear Solid
  • HIND — The Russian Combat Helicopter Simulation;
  • Operation Flashpoint: Cold War Crisis
  • ArmA 2
  • Call of Duty: Modern Warfare, Modern Warfare 2, Modern Warfare 3
  • Call of Duty: Black Ops, Black Ops II
  • Call of Duty: Ghosts
  • Grand Theft Auto Online
  • S.T.A.L.K.E.R.
  • Counter Strike: Condition Zero Deleted Scenes (Миссия Secret War)
  • Take On Hellicopters — Hind;
  • Battlefield Bad Company;
  • Apache: Air Assault;
  • DCS World;
  • նաև գոյություն ունի Enemy Engaged ուղղաթիռային վարժասարքի համար մոդիֆիկացիայի տեսքով;
  • Ace Combat: Assault Horizon
  • World in Conflict
  • Wargame խաղերի շարքը
  • Freedom Fighters
  • Saints Row: The Third, որն անվանափոխվել և դարձել է Vulture
  • Fair Strike
  • Microsoft Flight Simulator X

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 World Air Forces 2014 — 2014.
  2. Frawley G. The International Directory of Military Aircraft 2002/03: The thoroughly revised fourth edition of the only biennial directoy of the world's military aircraft. Features over 320 individual aircraft types currently in service or under development and a fleet inventory of the world's air arms, plus significant UAVs and aircraft carriers.Aerospace Publications, 2002. — ISBN 978-1-875671-55-7
  3. Frawley G. The International Directory of Military Aircraft 1996/97Aerospace Publications, 1996. — ISBN 1-875671-20-X
  4. 4,0 4,1 World Air Forces 2008 — 2008.
  5. Вадим Михеев («МВЗ имени М. Л. Миля 50 лет» М., Любимая книга, 1998, с. 182-187)
  6. ВВС СССР испытали новый боевой вертолёт Արխիվացված 2010-12-06 Wayback Machine // «Деловая газета». — 30 октября 2007
  7. "World Military Aircraft Inventory", Aerospace Source Book 2007, Aviation Week & Space Technology, հունվարի 15 2007.
  8. «Вертолёт Ми-24. История создания». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 8-ին.
  9. «Многоцелевой ударный вертолет Ми-24/35М | Оборонпром». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 8-ին.