Գուրգեն Կարապետյան (ԽՍՀՄ հերոս)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Ռուբենի Կարապետյան (դեկտեմբերի 9, 1936, Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 7, 2021, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական օդաչու-փորձարկող, ավիացիայի ավագ լեյտենանտ, Խորհրդային Միության հերոս (1991 թվական)[2]։
Գուրգեն Կարապետյան | |
---|---|
ռուս.՝ Гурген Рубенович Карапетян[1] | |
դեկտեմբերի 9, 1936 - դեկտեմբերի 7, 2021 (84 տարեկան) | |
Ծննդավայր | Սվերդլովսկ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ Ռուսաստան |
Զորատեսակ | ռազմաօդային ուժեր |
Ծառայության տարիներ | 1956—1963 |
Կոչում | ավագ լեյտենանտ |
Կրթություն | Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ |
Պաշտոնաթող | Մոսկվայի Մ.Լ. Միլի անվան ուղղաթիռային գործարանի օդաչու-փորձարկող |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Կենսագրություն
խմբագրելԳուրգեն Կարապետյանը ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 9-ին[3] Սվերդլովսկում։ Ազգությամբ հայ։ Նրա հայրը՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից էր, զոհվել է 1943 թվականին Կալինինսկի ռազմաճակատում։ 10-րդ դասարանում՝ ընդունվելով Սվերդլովսկի աէրոակումբ, Գուրգենը որոշում է դառնալ ռազմական օդաչու։ Նրա քեռին՝ Գուրգեն Բեյբութի Կարապետյանը[4], ով Ուրալմաշի գլխավոր կոնստրուկտոր էր և Գուրգենին փոխարինել է հորը, համոզում է տղային ընդունվել Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ինքնաթիռաշինության ֆակուլտետը։
1961 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը։ Ուսումնառությանը զուգահեռ Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում զբաղվում էր սավառնակային և ուղղաթիռային սպորտով։ Այսպես, 1960 թվականին Գուրգենը դառնում է ուղղաթիռային սպորտի ԽՍՀՄ չեմպիոն։ 1961 թվականին նա աշխատում էր որպես գլխավոր ինժեներ Մոսկվայի Մ.Լ. Միլի անվան ուղղաթիռային գործարանում, իսկ 1962 թվականին ավարտել է օդաչու-փորձարկողների դպրոցի ուղղաթիռային բաժինը։
1962-1993 թվականները աշխատել է Մոսկվայի Մ․Լ․ Միլի անվան ուղղաթիռային գործարանում, որպես օդաչու-փորձարկող։ 1974 թվականին Կարապետյանը զբաղեցնում էր գործարանի ավագ օդաչու-փորձարկողի պաշտոնը։ Օդ է բարձրացրել և փորձարկել Մի-26, Մի-28, Մի-14, Մի-24 ուղղաթիռները ավտոռոտացիայի ռեժիմում։ 1962-1982 թվականներն ընկած ժամանակահատվածում սահմանել է ավիացիոն 10 աշխարհի ռեկորդ։
1986 թվականի մայիսին Կարապետյանը մասնակցել է Չեռնոբիլի վթարի հետևանքների վերացմանը Չեռնոբիլի ատոմակայանում։ Մայիսի 9-ի գիշերը նրան զանգահարեցին տուն և հայտնեցին, որ նա պետք է գնա Չեռնոբիլ։ Արդեն հաջորդ օրը Կարապետյանը (որպես Միլի ուղղաթիռային գործարանի ներկայացուցիչ) և նրա գործընկեր Անատոլի Գրիշչենկոն (Մ․ Մ․ Գրոմովի անվան թռիչքահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչ) օգնության են հասել գվարդիական ուղղաթիռային գնդին, որը աշխատում էր վթարի վայրում։ Մի-26 ուղղաթիռով նրանք պետք է կատարեին շատ բարդ առաջադրանք՝ օգտագործելով արտաքին կախոցը։ Երեք րոպեի ընթացքում նրանք պետք է 15 տոննա կշռող գմբեթով ծածկեին ռեակտորը և դրանով կանխել ռադիոակտիվ ճառագայթումը։
Ցավոք, առաջադրանքի հաջողությունը ձախողվել է օդաչու Անատոլի Գրիշչենկոյի առողջության վատթարացման պատճառով։ Ռադիոճառագայթման բարձր մակարդակի պատճառով նրա մոտ լեյկոզ է զարգացել։ Գուրգեն Կարապետյանը աջակցություն և օգնություն էր ցուցաբերում ընկերոջը փրկելու համար, սակայն չնայած ԱՄՆ-ում անցկացված ողնուղեղի փոխպատվաստման վիրահատությանը, 1990 թվականի հուլիսի 3-ին Գրիշչենկոն մահացել է Սիեթլի կլինիկայում։
1989 թվականի հունիսի 8-ին օդաչու-փորձարկող Գուրգեն Կարապետյանը և ղեկապետ-փորձարկող Վիկտոր Ցիգանկովը առաջին անգամ ցուցադրել են Մի-28Ա ուղղաթիռը Փարիզի Լա Բուրժե ավիասրահում։ Խորհրդային մարտական ուղղաթիռը այդ ժամանակ դարձել էր ավիասրահի և ցուցահանդեսի սենսացիա։
1991 թվականի հունվարի 24-ին ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի հրամանով պարգևատրվել է Խորհրդային միության հերոսի, Լենինի, «Ոսկե Աստղ» շքանշաններով։
Երկար տարիներ՝ 1974-1994 թվականներին, Գուրգեն Կարապետյանն եղել է գործարանի թռիչքահետազոտական համալիրի մեթոդական խորհրդի ներկայացուցիչ։ Այդ պաշտոնում նա մեծ աշխատանք է իրականացրել որակի բարելավման և փորձարկումների ժամանակ թռիչքների անվտանգության գործում, զբաղվում էր թռիչքային անձնակազմի որակավորման բարձրացմամբ[5][6]։
Գուրգեն Կարապետյանը բնակվում է Մոսկվայում։ Աշխատել է Մ․ Միլի անվան ուղղաթիռային գործարանում` ռազմավարական զարգացման գծով գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում[7]։ Այժմ աշխատում է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգում՝ որպես թռիչքների անվտանգության ծառայության պետ[8]։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Խորհրդային Միության հերոս (1991 հունվարի 24, մեդալ № 11640),
- Լենինի 2 շքանշան (1977 ապրիլի 27, 1991 հունվարի 24-ին),
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1982 թվական),
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1989 թվական),
- «Պատվո նշան» շքանշան»,
- մեդալներ
- ԽՍՀՄ վաստակավոր օդաչու-փորձարկող (1986 թվական)։
Ընտանիք
խմբագրել- Կինը՝ Լյուբով Կարապետյանը, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ինքնաթիռաշինության ֆակուլտետի շրջանավարտ, զբաղվում է պարաշյուտային սպորտով։
- Ունի մեկ որդի և մեկ դուստր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Record #33810184 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ Человек-эпоха! // Вестник героев (№ 12, 2011).
- ↑ События декабря // Федерация вертолётного спорта России.
- ↑ Карапетян Гурген Бейбутович в Энциклопедии "Инженеры Урала(չաշխատող հղում)
- ↑ Вторая международная вертолётная выставка helirussia-2009 // Вертолёты России Արխիվացված 2016-04-11 Wayback Machine.
- ↑ между прошлым и будущим // Вертолёты России Արխիվացված 2015-09-24 Wayback Machine.
- ↑ Биография Г. Р. Карапетяна на сайте «Герои страны».
- ↑ Союз авиастроителей. Экспертный совет.
Աղբյուրներ
խմբագրել- Заслуженные испытатели СССР / А. А. Симонов, — М.: Авиамир, 2009.
Արտաքին հղումներ
խմբագրել- Видные ученые-армяне, деятельность которых связана с космосом, ракетно-космическим оружием // Երկրամաս Արխիվացված 2014-05-09 Wayback Machine.
- Карапетян Гурген Рубенович // Энциклопедия испытателей.
- Карапетян, Гурген Рубенович // Большая биографическая энциклопедия.
- Человек, поднявший в небо вертолет // Приморское отделение Союза Машиностроителей России Արխիվացված 2015-01-19 Wayback Machine.
- Мужество: Он учил летать вертолеты // Журнал «Братишка» Արխիվացված 2015-01-19 Wayback Machine.