Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գուրգեն Համբարձումի Եղիազարյան (սեպտեմբերի 29, 1948(1948-09-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 28, 2020(2020-10-28)[1], Երևան, Հայաստան), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Գուրգեն Համբարձումի Եղիազարյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 29, 1948(1948-09-29)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 28, 2020(2020-10-28)[1] (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1973)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Գործունեությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
 Gurgen Yeghiazaryan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

  • 1968-1973 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում։ Տնտեսագետ։
  • 1987-1990 թվականներին սովորել է ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ակադեմիայում։ Իրավաբան։
  • 1963-1979 թվականներին աշխատել է տնտեսագետ և ինժեներ։
  • 1976 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀԽՍՀ ազգային անվտանգության համակարգում, հետախուզական բաժնի պետ, 7-րդ բաժնի կառավարման ղեկավար։ Ազգային անվտանգության նախարարի տեղակալ։
  • 1999-2003 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նաև եղել է պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերին մշտական հանձնաժողովների անդամ։
  • 2006 թվականի դեկտեմբերի 18-ին հարցազրույցի պատրվակով նրան հրավիրել են գլխավոր դատախազություն, որպեսզի բացատրություն տա, այս ամենը նա հաստատում է տեսագրության սկզբում, տարբեր մեթոդներով փորձել են նրանից ստանալ անհրաժեշտ ինֆորմացիա 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության մասին։
  • 2003 թվականից Նոր ժամանակներ կուսակցության անդամ է։

Հեղինակած գրքեր խմբագրել

  • Արեգակի զավակը (վեպ), Երևան, 2011, 348 էջ։
  • Արեգակի զավակը (վեպ), 2-րդ հրտ., Երևան, 2012, 348 էջ։
  • Գողը, Երևան, 2016, 256 էջ։
  • Գայլի հանգույց գործողությունը, Երևան, 2016, 320 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Եղիազարյան» հոդվածին։