Գուստավ Շկիլտեր (լատիշ․՝ Gustavs Šķilters, նոյեմբերի 16, 1874(1874-11-16), Wolmar County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 24, 1954(1954-09-24), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատիշ քանդակագործ։

Գուստավ Շկիլտեր
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 16, 1874(1874-11-16)
ԾննդավայրWolmar County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 24, 1954(1954-09-24) (79 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Քաղաքացիություն Լատվիա,  ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ
Ստորագրություն
Изображение автографа

Սովորել է Պետերբուրգի Շտիգլիցի տեխնոլոգիական նկարչության Կենտրոնական ուսումնարանում (1893-1899 թթ.), կատարելագործվել Օգյուստ Ռոդենի արվեստանոցում (1900-1905 թթ.)։ 1906-1907 թվականներին ստեղծել է քաղաքի ծաղրանկարներ Պետերբուրգի լատիշ․ «Սվարի» («Կշեռք») երգիծական ամսագրի համար։ Դասավանդել է Շտիգլիցի ուսումնարանում (1905-1918 թթ.) և Լատվիայի գեղարվեստի ակադեմիայում (1924-1932 թթ.)։ Շկիլտերի հաստոցային աշխատանքներում և դիմաքանդակներում ձևերի մանրազնին և ճշգրիտ մեկնաբանությունները հաճախակի զուգորդվել են ծեփման գեղանկարչական եղանակի հետ; Ստեղծագործություններից են՝ Ռ․ Կաուձիտի (1902) և Մ․ Կաուձիտի (1912, երկուսն էլ՝ բրոնզ, Լատվիայի գեղարվեստի թանգարան, Ռիգա), Կ․ Բաումանիսի (1928, բրոնզ, Լատվիայի օպերայի և բալետի թատրոն, Ռիգա) դիմաքանդակները։ 1974 թվականին Ռիգայում բացվել է Գ․ Շկիլտերի հուշաթանգարանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 523