Գուշնա
Գուշնա, գյուղ պատմական Փոքր Հայքի Արաբկիրի շրջանում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Արաբկիրի գավառակում[1]։ Գտնվում էր Արաբկիր քաղաքից 24 կմ հարավ-արևելք։
Գյուղ | |
---|---|
Գուշնա | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառակ | Արաբկիրի գավառակ |
Այլ անվանումներ | Քուշնա |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Անվան ստուգաբնություն
խմբագրելԲնակավայրի անվանումը կապվում էր գուշնա (քուշնա) բույսի հետ, որը աճում էր գյուղի հանդերում։
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղի մոտ կաին 51 աղբյուրներ։
Պատմություն
խմբագրել1895-1896 թվականների կոտորածների ժամանակ գյուղի հայ բնակիչների մեծ մասը բռնությամբ մուսուլմանացվել է։ Մյուս բնակիչները կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915-1918 թվականների Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրել1915 թվականին ուներ 70 տուն՝ 500 հայ բնակչով։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳուշնան ուներ Ս. Աստվածածին կամ Ս. Աստվածամայր անունով եկեղեցի, որը երբեմն վանք էր համարվում։
Կրթություն
խմբագրելՍ. Աստվածածին եկեղեցուն կից գործում էր վարժարան[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արաբկիրի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 978
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 253)։ |