Գունիլա Բերգստրյոմ

Գունիլա Բերգստրյոմ (շվեդերեն՝ Gunilla Bergström, հուլիսի 3, 1942(1942-07-03)[1][2], Գյոթեբորգ, Շվեդիա[3]), շվեդ գրող, լրագրող, նկարիչ-նկարազարդող։

Գունիլա Բերգստրյոմ
Gunilla Bergström 01.JPG
Ծնվել էհուլիսի 3, 1942(1942-07-03)[1][2] (78 տարեկան)
ԾննդավայրԳյոթեբորգ, Շվեդիա[3]
Մասնագիտությունգրող, նկարազարդող, մանկագիր և սցենարիստ
Լեզուշվեդերեն
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Ուշագրավ աշխատանքներAlfie Atkins?
ՊարգևներIllis Quorum Elsa Beskow-plaketten? Astrid Lindgren Prize? Q10663782? Emil Prize? և Գրականության և Արվեստների մեդալ
Gunilla Bergström Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1942 թվականին Գյոթեբորգում։ 1966 թվականին ավարտել է Գյոթեբորգի համալսարանի լրագրության ֆակուլտետը և սկսել է աշխատել Aftonbladet թերթում։ Ստանալով Շվեդ գրողների միավորման ամենամյա թոշակը՝ 1975 թվականին դուրս է եկել աշխատանքից և նվիրվել գրական գործունեությանը։

ՍտեղծագործությունԽմբագրել

Ավելի քան 40 գրքի հեղինակ է։ Հիմնականում հայտնի է Ալֆոնս Օբերգ (Alfons Åberg) անունով տղայի մասին պատմող գրքերի մատենաշարով։

Առաջին գիրքը՝ Mias Pappa flyttar վերնագրով (1971), պատմում էր աղջկա մասին, ում ծնողներն ամուսնալուծված են։ 1972 թվականին լույս է տեսել Ալֆոնս Օբերգի մասին շարքի առաջին գիրքը։ Քառասուն տարվա ընթացքում Ալֆոնս Օբերգը դարձել է 25 պատմության և շվեդական դասական նկար-գրքի հերոս։ Գրադարաններին բաժանած նրա գրքերի քանակով (տարեկան միլիոն գիրք) Գունիլա Բերգստրյոմը զիջում է միայն հայտնի հեքիաթագիր Աստրիդ Լինդգրենին։

Գ․ Բերգստրյոմի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 30 լեզուներով։ Ընդհանուր առմամբ վաճառվել է մոտ 9 միլիոն օրինակ (միայն Շվեդիայում՝ մոտ 5 միլիոն)։ Նրա գրքերից մեկը 1985 թվականին դարձել է շվեդական առաջին մանկական գիրքը, որ թարգմանվել է արաբերենով։

Նույն թվականին Գյոթեբորգում բացվել է Ալֆոնս Օբերգի մշակույթի կենտրոն։

1979-1994 թվականներին նկարահանվել է շվեդական մուլտֆիլ՝ «Ալֆոնս Օբերգ» (4 սեզոն, 10 րոպեանոց սերիաներով)։ Մուլտսերիալը կրկնօրինակվել է անգլերենով։

Գունիլա Բերգստրյոմը հեղինակել է նաև մանկական գրքեր, որոնց հերոսներն են Միլան, Բիլը և Բոլան։ Նա հիմնել է սեփական ընկերություն՝ Bok-Makaren։

ՊարգևներԽմբագրել

 
Մատենաշարի հերոս Ալֆոնս Օբերգ
  • Էլզա Բեսկովի մրցանակ շվեդական լավագույն մանկական գրքի ձևավորման համար (1979)
  • Նորվեգիայի մշակույթի նախարարության մրցանակ «Մանկական ու պատանեկան գրականության համար» (1980)
  • Աստրիդ Լինդգրենի մրցանակ (1981)
  • Մշակույթի՝ գրողների մրցանակ (1981)
  • Գրեմիս (1988)
  • Ստոկհոլմ քաղաքի պատվավոր մրցանակ (1993)
  • Շուլստրյոմի մրցանակ մանկական ու երիտասարդական գրականության համար (2006)
  • Emilpriset ամենամյա գրական մրցանակ (2011)
  • Աստրիդ Լինդգրենի միջազգային թոշակ (2012)
  • 2012 թվականին շվեդական մշակույթի, գիտության ու հասարակության համար մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է «Իլիս Կվորումի» ոսկե մեդալով։

Հատընտիր գործերԽմբագրել

  • Mias pappa flyttar (1971)
  • God natt Alfons Åberg (1972)
  • Tjuven (1973)
  • Aja baja Alfons Åberg (1973)
  • Raska på Alfons Åberg (1975)
  • Alfons och hemlige Mållgan (1976)
  • Vem räddar Alfons Åberg? (1976)
  • Listigt Alfons Åberg (1977)
  • Alfons och odjuret (1978)
  • Ramsor & Tramsor om Bill och Bolla (1979)
  • Tokigt & Klokigt, mera rim med Bill och Bolla (1980)
  • Är du feg Alfons Åberg? (1981)
  • Var är bus-Alfons? (1982)
  • Who’s Scaring Alfie Atkins? (1983)
  • Lycklige Alfons Åberg (1984)
  • Alfons och Milla (1985)
  • Kalas Alfons Åberg (1986)
  • Hokus Pokus Alfons Åberg! (1987)
  • Bara knyt Alfons! (1988)
  • Vad sa pappa Åberg? (1989)
  • Alfons egna saker (1990)
  • Alfons tycker om (1990)
  • Där går Tjuv-Alfons! (1991)
  • Milla mitt-i-natten (1991)
  • Ingen sak sa Milla (1992)
  • Mera monster, Alfons! (1992)
  • Alla möjliga Alfons (1992)
  • Mera miner med Alfons (1992)
  • Trall-fonsar. Visor med Alfons Åberg (1992)
  • Hurra för pappa Åberg! (1993)
  • Milla mitt-i-godiskriget (1993)
  • Näpp! sa Alfons Åberg (1994)
  • Lösgodis — fickan full (1994)
  • Lösgodis — en påse till (1994)
  • Titta — peka Alfons Åberg (1994)
  • Flyg sa Alfons Åberg (1997)
  • Osynligt med Alfons (1998)
  • Hurra för Alfons Åbergs far (1998)
  • Hur långt når Alfons Åberg? (2002)
  • Alfons ABC (2002)
  • Alfons och soldatpappan (2006)
  • Stora boken om Bill & Bolla (2007)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել