Գունդարս Աբոլինշ
Գունդարս Աբոլինշ (լատիշ․՝ Gundars Āboliņš, հունվարի 7, 1960, Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), սովետական և լատվիական թատրոնի և կինոյի դերասան։
Ծննդյան թիվ՝ | հունվարի 7, 1960 (64 տարեկան) |
---|---|
Ծննդավայր՝ | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ Լատվիա |
Մասնագիտություն՝ | դերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 1616309 |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1960 թվականի հունվարի 7-ին Ռիգայում, դերասաններ Տալիվալդիս Աբոլինշի և Վերա Սինգաևսկայայի ընտանիքում։ Եղբայրը երաժիշտ Մարիս Աբոլինիշն է։
Ավարտել է Ռիգայի 6-րդ միջնակարգ դպրոցը (1978), Կինոդերասանի ազգային ստուդիան (1976—1978), դերասանի ազգային ստուդիան (1976—1978), Յոզեֆ Վիտոլի անվան լատվիական երաժշտական ակադեմիայի թատերական ֆակուլտետը թատրոնի դրամատիկ դերասանի մասնագիտությամբ և կինոյում (1982) և էկոնոմիկայի և կառավարման ֆակուլտետը լատվիական պետական համալսարանում (սոցիոլոգիայի մագիստրոս, 2002):
Աշխատել է երիտասարդական թատրոնում ( 1982—1988) և Դայլեսի թատրոնում, Ռիգայի նոր թատրոնի դերասան։
Ունի իմպրովիզացիոն տաղանդ, պլաստիկա և տեմպերամենտ ունեցող դերասան է։ Մասնակցել է երաժշտական և երգիծական բեմականացումների, էստրադային համերգների։ Երաժշտա-դրամատիկական սիրված մի ծրագրում, որ պատրաստվել է Ստենդերի բանաստեղծությունների և Իգենբերգի երաժշտության հիման վրա, կատարումներով հանդես է եկել Աբոլինշների ողջ ընտանիքը (ծնողները և երկու որդիները)։
Սոնիի դերի համար ելույթ է ունեցել Ալվիս Հերմանիսի նույնանուն միջոցառումում Տատյանա Տոլստոյի խոսքերով արժանացել է մրցանակի «տարվա լավագույն դերասան» անվանակարգում։ Այդ դերը դերասանին բերել է մրցանակներ Լեհաստանի և Խորվաթիայի մրցույթներում։
Կինոյում նկարահանվել է Ռիգայի կինոստուդիայում։ Առաջին դերը կատարել է, երբ դեռ պատանի էր։ Դա ծովագնացային ուսումնարանի սովորողի դերն էր ռեժիսոր Իմանտ Կրեբերգսի «Առագաստներ» ֆիլմում։ Ռեժիսոր Յանիս Ստրեյչի «Սպիտակ գիշերվա գույն ունեցող լիմուզինը» ֆիլմում դերակատարմամբ հանդես է եկել հոր հետ միասին։
Սկսած 1986 թվականից եղել է Լատվիայի թատերական աշխատողների միության անդամ։
Թատերական աշխատանքներ
խմբագրելԵրիտասարդական թատրոն
խմբագրել- 1983 — «Գազազած որդ» Գունարա Պրիեդե — Զեմդիմդիս
- 1985 — «Միևնույն է նա կվերադառնա» Ալեքսանդրա Խմելիկա — Մարտինշ Բուլդուրս
- 1985 — «Դերձակների օրերը Սիլմաչներում» Ռուդոլֆ Բլաումանիսա — Իոսկա
- 1988 — «Լարսոններ ևԿլարսոններ» Յանա Էկհոլմա — Լաբան
- 1989 — «Տրինայի մեղքերը» Ռուդոլֆ Բլաումանիսա — Յանուկս
- 1991 — «Սատանայի ծառաները» Ռուտկա Թևսի — Գնչու
- 1993 — «Մկնդեղը և հին ժանյակները» Ջ. Քեսսելրինգա— Մորտիմեր Բրուստեր
- 1993 — «Գոդոյին սպասելով» Սեմյուելլա Բեկկետ — Էստրագոն
- 1994 — «Նրբակիրթ սկյուռիկի մոտ» Ջորջա Ֆեյդո — Ռոմեն Թուրնել
- 1994 — «Ռնգեղջյուր» Էժեն Իոնեդկո — Բերանժե
- 1996 — «Քամին ուռիներում» Քեննեթ Գրեմի գլխավորությամբ — Պարոն Գորտ
- 1996 — «Կանացի դերձակ» Ջորջա Ֆեյդո — Մուլինո
- 1997 — «Հիմարների ընթրիքը» Ֆրանսիս Վեբեր — Շեվալ
- 1998 — «Դերձակ» ըստ Յարոսլավ Գաշեկի սիրավեպի — Պանի Մյուլերովա, Ֆելդուկարատ Կաց, հոժարակամ զինվոր Մարեկ
- 1998 — «Ուրախ այրի» Ֆրանս Լեգար — Կոմս Լյուքսեմբուրգ
Ռիգայի նոր թատրոն
խմբագրել- 2005 — «Քնկոտ» ըստ Տատյանա Տոլստոյի նույնանուն Քնկոտ պատմության։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1977 — Առագաստներ — Ստաս Սոսնովսկի
- 1981 — Սպիտակ գիշերվա գույնի լիմուզին — Ուգիս
- 1982 — Մոռացված առարկաներ — հարևան
- 1987 — Լուսանկար կնոջ և վայրի վարազի հետ
- 1993 — Մեղավորը դիմակով
- 2000 — Հին դատաստանի միստերիան — Ջորջիկ
- 2004 — Ջրային ռումբ գեր կատվի համար — Իվո
- 2007 — Յանի գիշերը — Օսկար
- 2009 — Փոքրիկ ավազակները — թիկնապահ
- 2017 - Հինգից յոթ
Մրցանակներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Гундарс Аболиньш на сайте Нового Рижского театра Արխիվացված 2010-04-12 Wayback Machine (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)