Գույնզգույն խխունջ

փափկամարմինների տեսակներ

Գույնզգույն խխունջ (լատին․՝ Cepaea hortensis), փորոտանիների դասին պատկանող փափկամարմին կենդանատեսակ[1]։

Գույնզգույն խխունջ
Գույնզգույն խխունջ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Cepaea hortensis
(O. F. Müller, 1774)
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Գտնվում է հատուկ պահպանության տակ, որպես քիչ մտահոգող տեսակ։ Հայտնաբերվել է 1774 թվականին։

Նկարագրություն

խմբագրել

Ի տարբերություն փափկամարմինների տիպիկ ներկայացուցիչ անտառախխունջի՝ գույնզգույն խխունջի խեցու ելուզանցքն ունի չափազանց վառ և ցայտուն արտահայտված գունավորում։ Սեռական օրգանի վրա կան չորս և ավելի գեղձեր այն դեպքում, երբ սովորական անտառախխունջն այս հատվածում ունի առավելագույնը երեք գեղձ։

Խխունջի խեցին դեղին է, որի վրա կան շագանակագույն կամ սև շերտեր, որոնց տրամագիծը կազմում է 25 մմ։ Առանձնյակին բնորոշ է գենետիկական երկձևությունը, որն իրենից ներկայացնում է դիմորֆիզմի դրսևորում միևնույն տեսակի օրգանիզմում։ Դրանք տարբերվում են մորֆո-ֆիզիոլոգիական հատկանիշներով։

Տարածվածություն և կենսակերպ

խմբագրել

Տեսակը լայնորեն տարածված է Եվրոպա աշխարհամասի արևմտյան և կենտրոնական շրջաններում։ Ակտիվ շրջանը համարվում է մարտից մինչև ուշ հոկտեմբեր ամիսների միջև ընկած ժամանակահատվածը։ Այս շրջանում էլ տեղի է ունենում գույնզգույն խխունջների բազմացումը։

Սնվում են հիմնականում ջրիմուռներով։ Այս անողնաշարավորները որևէ լուրջ վտանգ չեն սպառնում այգեգործական տնտեսությունների համար, չնայած նրան, որ մակաբուծությունը վերջիններիս կենսակերպի անբաժանելի մասն է։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Բրեմ Ա.Ե. Կենդանիների կյանքը. — Մոսկվա, Ռուսաստան, 2004. — С. 1081. — 1192 с. — 5000 экз. — ISBN 5-85197-214-9
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գույնզգույն խխունջ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գույնզգույն խխունջ» հոդվածին։