Գուիդոբալդո դա Մոնտեֆելտրոյի դիմանկար

Ռաֆայել Սանտիի նկար


Գուիդոբալդո դա Մոնտեֆելտրոյի դիմանկար (իտալ.՝ Ritratto di Guidobaldo da Montefeltro), ուրբինցի դուքս (իտալ. Ducato di Urbino) Գվիդոբալդո դա Մոնտեֆելտրոյի դիմանկարը, որը նկարել է Ռաֆայել Սանտին մոտ 1506 թվականին։

Գուիդոբալդո դա Մոնտեֆելտրոյի դիմանկար
տեսակգեղանկար
նկարիչՌաֆայել Սանտի
տարի1506
բարձրություն71 սանտիմետր
լայնություն50 սանտիմետր
ուղղությունԲարձր վերածնունդ
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էՈւֆֆիցի
հավաքածուՈւֆֆիցի
հիմնական թեմաԳվիդոբալդո դա Մոնտեֆելտրո
կայք
Ծանոթագրություններ
 Portrait of Guidobaldo da Montefeltro by Raphael Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Գուիդոբալդոյի դիմանկարը հարաբերակից է Ռաֆայելի մյուս՝ «Ելիզավետա Գոնզագայի դիմանկարին», որը ստեղծվել է գրեթե նույն ժամանակաշրջանում։ Դիմանկարի առաջին հավաստի հիշատակումը վերաբերում է 1623 թվականին։ Բացի այդ, ենթադրվում է, որ դրա մասին Պիետրո Բեմբոն խոսում է կարդինալ Բիբբիեննային 1510 թվականի ապրիլի 19-ին հղած նամակում[1]։

Գուիդոբալդո դա Մոնտեֆելտրոյի դիմանկարը պահվում էր Ուրբինոյի դուքսերի պալատում, որից հետո տեղափոխվում է Պեզարո։ 1631 թվականին նկարը Ֆլորենցիա են տեղափոխել՝ որպես Ուրբինյան դքսերի գեղարվեստական հավաքածուի մաս։ Այն եղել էր Ֆերդինանդո Մեդիչիի կնոջ և Ուրբինոյի վերջին դուքսի դստեր՝ Վիտտորիա դելլա Ռովերի ժառանգությունը[2]։

Ավելի վաղ դիմանկարը վերագրվում էր այլ նկարիչների, օրինակ՝ Ֆրանչեսկո Ֆրանչային, բայց 20-րդ դարի սկզբին այն նույնականացվել էր որպես Ռաֆայել Սանտիի ստեղծագործություն։ Ներկայումս «Ելիզավետա Գոնզագայի դիմանկարը» և «Գուիդոբալդոյի դիմանկարը» կողք կողքի ցուցադրվում են Ուֆֆիցի պատկերասրահում։

Նկարագրություն

խմբագրել

Գուիդոբալդո Մոնտեֆելտրոն պատկերված է նկարի կենտրոնում։ Նա գտնվում է մութ սենյակում, որի աջ լուսամուտը բացված է և երևում է լեռնային բնանկար։ Դուքսը սևազգեստ է, գլխին վանականի նեղ գլխարկ է և արծաթագույն կարով թիկնոց։ Գուիդոբալդոյի կեցվածքը բնորոշ չէ Վերածննդի դարաշրջանի գեղանկարչությանը, ինչն էլ պատճառ է եղել, որ արվեստագետները երկար ժամանակ նկարը չէին վերագրում Ռաֆայելի վրձնին[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել