Գուարակեսաբա էկոլոգիական կայան

Գուարակեսաբա էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação Ecológica da Guanabara), էկոլոգիական կայան Բրազիլիայի Պարանա նահանգի Գուարակեսաբա մունիցիպալիտետում։

Գուարակեսաբա էկոլոգիական կայան
Estação Ecológica de Guaraqueçaba
Տեսակէկոլոգիական կայան
Կազմված էԱնտլանտյան անտառ և ծովային պահպանվող տարածք
Մասն էAtlantic Forest South-East Reserves?
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՊարանա
Հիմնվել է1982
Մակերես13 638 հեկտար, 4370 հեկտար, 4357 հեկտար և 13 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Գուարակեսաբա էկոլոգիական կայանը գտնվում է Բրազիլիաում
Գուարակեսաբա էկոլոգիական կայան

Տեղագրություն խմբագրել

4476 հա տարածքով Գուարակեսաբա էկոլոգիական կայանը ստեղծվել է 1982 թվականի մայիսի 31-ին։ Առափնյա ծովային բիոմում է։ Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Այն գտնվում է Պարանա նահանգի Գուարակեսաբա մունիցիպալիտետի տարածքում[2]։ Էկոլոգիական արգելոցն ամբողջությամբ ընդգրկված է Գուարակեսաբա բնապահպանական պահպանվող տարածքում[2]։ Լագամար մոզաիկի մի մասն է[3]։

Շրջակա միջավայր խմբագրել

Շրջանը մայրցամաքային և ծովային ծագման չմիավորված նստվածքի հարթ տարածք է[2]։ Ամենաբարձր կետը ծովի մակարդակից բարձր է 30 մետր։ Պահպանման միավորումը գտնվում է Բենիտոյում տեղակայված Տագասաբա և Սեռա Նեգրա գետերի գետախառնունքում, ինչպես նաև Իտակուի Պակոտուվա ու Բոկասու գետերի միախառնման և Գուարակեսաբա, Պորուկուարա, Բիրիգուի ու Սաբուի գետերի գետաբերաններում։ Այս գետաբերանների միջև կան բազմաթիվ ջրանցքներ և սև ջրային ավազաններ[2]։ Միավորումն ընդգրկում է Բայա դոս Պինեյրոսի արևմտյան, Բայա դե Գուարակեսաբայի հյուսիսային ու Էնսեադա դու Բենիտոյի արևմտյան հատվածներում գտնվող մանգլենիների տարածքները, ինչպես նաև Լարանժեյրաս, Ռաբելու, Պավոսա, Բանանաս և Գալիետա կղզիները[2]։

Կայանը ընկած է խոնավ արևադարձային գոտում։ Տեղումների մեծ քանակություն դիտվում է փետրվար-ապրիլ ամիսներին[4]։ Տարեկան տեղումների միջին քանակը 2365 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 17-26 °C, իսկ միջինը` 21 °C է[2]։ Բուսականությունը պարունակում է Ատլանտյան խոնավ անտառը, անցումային անտառներն ու մանգլենիները[4]։ Մանգլենիների հիմնական տեսակներն են՝ ռիզոֆորա մանգլենին, Laguncularia racemosa և Avicennia schaueriana։ Ծաղկում են մարտից հոկտեմբեր։ Դրանք դասավորվում են հստակ սահմանված գոտիների մեջ։ Գետի եզրին ամենամոտ գտնվողը ռիզոֆորա մանգլենին է[2]։ Ձկներից ու թռչուններից բացի, մանգլենիներում կան խեցգետնակերպերի, փափկամարմինների և այլ անողնաշարավոր կենդանիների բազմաթիվ տեսակներ[4]։

Պահպանություն խմբագրել

Էկոլոգիական կայանը «խիստ բնական արգելոց է», որը գտնվում է Բնության պահպանության միջազգային միության[2] կատեգորիայի ներքո։ Կայանը ստեղծվել է մանգլենիներն ու կղզու էկոհամակարգը պահպանելու, անհետացող տեսակները պաշտպանելու, գենային բանկերը պահպանելու և գիտական հետազոտություններին աջակցելու համար[4]։ Կարմրապոչ ամազոնը պահպանվող տեսակ է կայանում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Esec de Guaraqueçaba – CMIBD
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 [1]
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 6-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 [2]

Աղբյուրներ խմբագրել