Գորկու փողոց (Շախտի)

փողոց Շախտիում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաքսիմ Գորկու փողոց (այլ կիրառումներ)

Գորկու փողոց (ռուս.՝ Улица Горького), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Շախտի քաղաքում։ Անվանվել է պրոլետարական հայտնի գրող Ալեքսեյ Մաքսիմովիչ Գորկու (1868-1936) պատվին։ Սկիզբ է առնում Ֆեդյունինի փողոցից և ավարտվում Կադրովայա փողոցի հետ հատումով։ Երկարությունը 1000 մետր է։

Գորկու փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՇախտի
Երկարություն1 կմ
Անվանվել էՄաքսիմ Գորկի
Փոստային ինդեքս346505, 346513

Նկարագրություն խմբագրել

Շախտի քաղաքի Գորկու փողոցը սկսվում է Ֆեդյունինի փողոցից, հատում Կրասնի Գոռնյակ փողոցը, Գրաժդանսկի, Դեմյոխինի, Մինսկի նրբանցքները և ավարտվում Կադրովայա փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 92 շինություն։ Փողոցի երկարությունը 1000 մետր է։

Գորկու փողոցի փոստային դասիչներն են՝ 346505 և 346513։

Փողոցն անվանվել է ռուս խորհրդային գրող, սոցիալիստական ռեալիզմ գրական ուղղության հիմնադիր և քաղաքական ակտիվիստ, ԽՍՀՄ գրողների միությունը ստեղծելու նախաձեռնող և նրա վարչության առաջին նախագահ[1] Ալեքսեյ Մաքսիմովիչ Գորկու (Պեշկով, 1868-1936) պատվին։ Գորկին հինգ անգամ ներկայացվել է գրականության Նոբելյան մրցանակի (1918, 1923, երկու անգամ՝ 1928, 1933 թվականներին)[2]։ «Գորկի» (բառացիորեն՝ դառը) կեղծանունով առաջին անգամ հանդես է եկել 1892 թվականին, երբ Թիֆլիսի «Կավկազ» (Կովկաս) թերթում տպագրվել է նրա առաջին պատմվածքը` «Մակար Չուդրան»[3]։ Այդ անունն արտացոլում էր նրա աճող զայրույթը ռուսաստանյան կյանքից և դառը ճշմարտությունն ասելու վճռականությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Союз писателей». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 Ապրիլ 28-ին.
  2. Татьяна Марченко Русские писатели и Нобелевская Премия (1901-1955): (1901-1955). — Böhlau Verlag Köln Weimar, 2007. — 640 с. — ISBN 9783412140069
  3. «Биография Максима Горького».

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել