Գործ №… (ռուս.՝ Дело №…), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ մեծահասակների համար[1], նկարահանված 1964 թվականին։ Ֆիանա Եպիֆանովայի ռեժիսորական դեբյուտն է։

Գործ №...
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՖաինա Եպիֆանովա
ՍցենարիստQ51669064? և Q55103531?
ԵրաժշտությունՅուրի Լևիտին
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն1074 վայրկյան
Թվական1964

Սյուժե խմբագրել

Մրջնաբնի կյանքն ընթանում էր իր հունով։ Բոլոր մրջյունները աշխատում էին առանց ջանք խնայելու։ Միայն մի ծույլ մրջյուն չէր ուզում աշխատել և պահը որսալով, գնում է զբոսնելու։ Ճանապարհին նրան հանդիպում է Բոռը, ով նրան առաջարկում է միասին «հեշտ կյանք» ապրել։ Նրանք թիթեռների հետ գնում են ռեստորան, որտեղ ուրախանում են այնքան ժամանակ, քանի դեռ նրանց չեն բերում հաշիվը, որը նրանք ի վիճակի չեն լինում վճարել։ Բայց դրությունը փրկում է Բզեզը, ով վճարում է նրանց փոխարեն։ Այս ծառայության դիմաց նա խնդրում է օգնել իրեն ու Սարդին` թալանել մեղուների փեթակը։ Գիշերը, դիմակներ դնելով, հանցագործներն իրականացնում են ծրագիրը, սակայն գողոնը հեռու տանել չեն հասցնում։ Խուզարկու մեղուն գտնում է նրանց հետքերը։ Մեղուները և մրջյունները բռնում են գողերին և դատապարտում արժանի պատժի։

Գեղարվեստական առանձնահատկություններ խմբագրել

  • Մուլտֆիլմի սկզբում գրված է. Մուլտդետեկտիվ։ Գործին մասնակցում են. Բոռը, Մրջյունը, Բզեզը, Սարդը, Թիթեռը և ուրիշներ։
  • Ֆիլմում ոչ մի բառ չի արտասանվել, հնչում է միայն երաժշտություն։

Հեղինակներ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ` Յակով Գրեյ, Ի. Ֆինկ
  • Ռեժիսոր` Ֆաինա Եպիֆանովա
  • Բեմադրող նկարիչ` Ն. Սվոբոդովա
  • Խմբագիր` Արկադի Սնեսարև
  • Կոմպոզիտոր` Յուրի Լևիտին
  • Օպերատոր` Բորիս Կոտով
  • Մոնտաժող` Լյուբով Գեորգիևա
  • Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
  • Նկարիչներ` Վլադիմիր Պոպով, Վլադիմիր Պեկար, Վադիմ Դոլգիխ, Իգոր Պադգորսկի, Վիկտոր Արսենտև, Բորիս Բուտակով, Ելիզավետա Կոմովա, Իվան Դավիդով, Ալեքսանդր Դավիդով, Վլադիմիր Մորոզով, Լիդիա Կովալևսկայա, Ելենա Տաննենբերգ, Պյոտր Կորոբաև

Գրականություն խմբագրել

  • Капков, Сергей Владимирович Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 с. 252—253.
  • Малянтович, Кирилл Георгиевич|Малянтович К. Г. «Аниматоры Союзмультфильма», «Киноведческие записки» № 81. 12.03.2007

Ծանոթագրություններ խմբագրել

  1. * «Գործ №...» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում