Գորան Հաջիչ (սերբ.՝ Горан Хаџић, Goran Hadžić;սեպտեմբերի 7, 1958(1958-09-07), Վինկովցի, Vukovar-Srijem County, Խորվաթիա - հուլիսի 12, 2016(2016-07-12)[1], Նովի Սադ, Սերբիա[2]), Սերբիայի Կարինա Հանրապետության պետական  քաղաքական գործիչ, որն ունի սերբական ծագում։ Սերբիայի Կարինա Հանրապետության երկրորդ նախագահ Բալկաններում պատերազմի ժամանակ, 1992 թվականի փետրվարի 26-ից մինչև 1994 թվականը։ Խորվաթիայում պատերազմի ժամանակ եղել է Սերբական համայնքի առաջնորդը։

Գորան Հաջիչ
 
Կուսակցություն՝ Հարավսլավիայի կոմունիստների միություն և Serb Democratic Party?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Սերբ ուղղափառ եկեղեցի և ուղղափառություն
Ծննդյան օր սեպտեմբերի 7, 1958(1958-09-07)
Ծննդավայր Վինկովցի, Vukovar-Srijem County, Խորվաթիա
Վախճանի օր հուլիսի 12, 2016(2016-07-12)[1] (57 տարեկան)
Վախճանի վայր Նովի Սադ, Սերբիա[2]
Թաղված Նովի Սադ
Քաղաքացիություն  Սերբիա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 7-ին Վինկովցիում։ Մինչ պատերազմը Խորվաթիայում Հաջիչն աշխատել է գյուղատնտեսական կոմբինատի պահեստում։

Քաղաքական ակտիվություն է սկսել որպես Հարավսլավիայի կոմունիստների միության անդամ։ 1980-ական թվականների վերջին, Հաջիչը միացել Է Սերբիայի դեմոկրատական կուսակցությունը և ակտիվորեն սկսեց զբաղվել քաղաքական կարիերայով։

1990 թվականին Հաջիչը անդամակցել է Խորվաթիայում ստեղծված Սերբական դեմոկրատական կուսակցությանը։ Նույն թվականի հունիսին նա ընտրվել է Վուկովարի իր բաժանմունքի ղեկավար[3]։

2004 թվականին Գորան Հաջիչի դեմ նախկին Հարավսլավիայի միջազգային տրիբունալի կողմից մեղադրանքներ Էին առաջադրվել ռազմական հանցագործությունների համար, այդ ժամանակից ի վեր նա Ինտերպոլի կողմից հետախուզվում էր։ 2011 թվականի հուլիսի 20-ի առավոտյան Հաջիչը ձերբակալվել Է Սերբիայի հյուսիսում[4] և հուլիսի 22-ին արտահանձնվել Հաագա[5]։ 2011 թվականի հուլիսի 25-ին դատարանի առաջին նիստով մեկնարկեց նրա նկատմամբ դատավարությունը[6], որտեղ Հաջիչը մեղադրվում է հետապնդման, արտաքսման, գույքի անիմաստ ոչնչացման և կողոպուտի, ոչնչացման, սպանությունների, ձերբակալության, խոշտանգումների և խորվաթների և ոչ սերբ բնակչության այլ ներկայացուցիչների հետ դաժան վերաբերմունքի մեջ։

2014 թվականի փետրվարին դատարանը մերժել էր Հաջիչի արդարացնելու համար ներկայացված միջնորդությունը[7]։

2015 թվականի փետրվարին Հաջիչի մոտ ուղեղի քաղցկեղ էր ախտորոշվել ոչ աշխատանքային փուլում։ 2015 թվականի ապրիլի 14-ին տրիբունալը որոշում էր կայացրել ժամանակավորապես ազատ արձակել Հաջիչին Սերբիայում բուժման համար։ Ապրիլի 16-ին նա ժամանել Է Բելգրադ[8]։ 2016 թվականի հուլիսի 12-ին Հաջիչը երկարատև հիվանդությունից հետո մահացել է Նովի Սադ քաղաքի Վոյևոդինայի կլինիկական կենտրոնում[9]։

2016 թվականի հուլիսի 14-ին թաղվել է Նովի Սադ քաղաքային գերեզմանատանը[10]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Décès de Hadzic, ex-chef des Serbes de Croatie, soupçonné de crimes de guerre (ֆր.) — 2016.
  2. 2,0 2,1 2,2 https://www.lemonde.fr/europe/article/2016/07/13/disparition-de-goran-hadzic-accuse-du-massacre-de-vikovar_4968587_3214.html
  3. War crimes fugitive: Goran Hadzic(անգլ.) // SETimes.com. — 25 июля 2008 года.
  4. Арестован экс‑президент Сербской Краины Горан Хаджич. Новости. Первый канал
  5. Сербия выдала Хаджича в Гаагу, её ждут реформы и примирение с Косово | РИА Новости
  6. «Хаджич попросил суд в Гааге 30 дней на размышления». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  7. «HADZIC HAS CASE TO ANSWER» (անգլերեն). SENSE Agency. 20.02.2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
  8. «Хаџић стигао у Србију». РТРС. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  9. Умер бывший президент Сербской Краины Горан Хаджич: Политика: Мир: Lenta.ru
  10. «Похоронен Горан Хаджич — RuSerbia.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորան Հաջիչ» հոդվածին։