Գողերը՝ Անտոն Չեխովի պատմվածքը։ Պատմվածքը գրվել էր 1890 թվականին, առաջին անգամ հրապարակվել էր նույն թվականի ապրիլի 1-ին «Նոր ժամանակ» ամսագրի 5061֊րդ համարում՝ Անտոն Չեխով ստորագրությամբ։

Գողերը
ռուս.՝ Воры
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1890 թվական
Հրատարակվել է1890

Պատմություն խմբագրել

«Գողերը» պատմվածքը գրվել էր Անտոն Չեխովի կողմից դեպի Սախալին ճանապարհորդությանը պատրաստվելու ժամանակ՝ 1890 թվականի մարտի 15-ին և ուղարկվել էր «Նոր ժամանակ» ամսագիր, որտեղ տպագրվել էր «Черти» վերնագրով։ Հրատարակիչ Ալեքսեյ Սուվորինը Անտոն Չեխովին ուղղված նամակում արտահայտել էր իր կարծիքը պատմվածքի մասին[1]։ Չեխովը պատասխանել էր Սուվորինին՝ «Դուք ցանկանում եք, որպեսզի ես, ձիագողերին նկարագրելիս ասեի՝ ձիեր գողանալը չար արարք է։ Բայց չէ որ, դա առանց ինձ էլ հայտնի է։ Թող նրանց դատեն երդվյալ ատենակալները, իսկ իմ գործն է, միայն ցույց տալ, թե ինչպիսինն են նրանք։ Ես գրում եմ՝ դուք ձիագողերի հետ գործ ունեք, չէ որ գիտեք, որ նրանք ոչ թե աղքատ, այլ կուշտ մարդիկ են, որ նրանք պաշտամունքի մարդիկ են և, որ ձիագողությունը նրանց համար ոչ թե գողություն է, այլ կիրք»։

Պատմվածքի մեջ բնութագրվող Մերիկը կա նաև Անտոն Չեխովի մյուս պիեսներում ու պատմվածքներում՝ «Չհրատարակված պիես» կամ «Հայր չունեցող» (1879—1881 թվականներ), «Մեծ ճանապարհին» էտյուդում[2]։

Մարքսի հրատարակչությունում շարադրությունների հավաքման համար հեղինակը փոփոխության ենթարկեց պատմվածքը։ Չեխովը դուրս հանեց Մերիկի խաղը բալալայկայի վրա, Կալաշնիկովի երգելու կադրերը, կրճատեց Լյուբկայի ու Մերիկի պարեղանակի նկարագրությունը, դուրս հանեց Կալաշնիկովի անվեհեր ձիագողերի «ասպետական զրույցների» մասին պատմությունը։ Առաջին օրինակում պատմվածքը վերջանում էր հետևյալ արտահայտությամբ՝ «Եվ նրան սկսեց թվալ, որ երկնքում ոչ թե հրացոլք է, այլ Սիրո արյան վառ գույնը»։ Նոր տարբերակում պատմվածքը դրանով չէր վերջանում՝ խմբագրման վերջին պարբերությունում կարդացողի ուշադրությունը հոսանքափոխվում էր Երգունով անունով բուժակի վրա։ Ձիագողերի հետ գիշերային հանդիպումից հետո բուժակը հասկացավ իր «սովորական կյանքի» անիմաստությունը։

Պատմվածքում կային տարածքի հետ կապված նշաններ, որոնք գտնվում էին Տագանրոգի տակ։

Հրապարակում խմբագրել

Պատմվածքն առաջին անգամ տպագրվել էր 1890 թվականի ապրիլի 1-ին «Նոր ժամանակ» ամսագրի 5061-րդ համարում՝ Անտոն Չեխով ստորագրությամբ։

Պատմվածքը մտավ Անտոն Չեխովի շարադրանքների մեջ, որոնք հրատարակվել էին Մարքսի կողմից։

Սյուժե խմբագրել

Պատմվածքում բնութագրվում էին այն դեպքերը, որոնք կատարվում էին բուժակ Երգունովի հետ, ով մի անգամ վերադարձել էր Ռեպինա անունով վայրից, որտեղ նա գնացել էր հիվանդանոցի համար գնումներ կատարելու։ Ուղևորվելու համար բժիշկը նրան էր տվել իր ամենալավ ձին։

Վատ եղանակի պատճառով նա մնաց Անդրեյ Չիրիկովի տանը, ով սպանվել է ավելի շուտ։ Նրա տանը ապրում էին մի ծեր կինը և մի աղջիկ։ Տանը հայտնվել էին խաբեբան, ձիագող Կալաշնիկովը և ձիագող Մերիկը։ Զրույցի ժամանակ բուժակը պատմել էր իր ու իր աշխատանքի մասին։ Այնուհետև նրան հյուրասիրեցին, ինչպես հարկն է հարբեցրին, ինչից պատճառով նա կորցրեց իր ձին։ Նա վերադարձել էր գլխի ցավով և մտածեց՝ «Որ եթե նա դեռ չի դարձել գող, խաբեբա կամ էլ, անգամ ավազակ, ուրեմն միայն նրա համար, որ չի կարողանում կամ էլ դեռ չի հանդիպել հարմար առիթի»։

Մեկուկես տարի հետո բուժակը, ում ազատել էին հիվանդանոցից, պանդոկից քայլում էր Ռեպինով և տեսավ գեղեցիկ կարմիր կրակ։ Պարզվեց, որ դա Անդրեյ Չիրիկովի բակն էր այրվում։ Նա հիշեց, թե ինչ էր կատարվել նրա հետ մեկուկես տարի առաջ, և պատկերացրեց, թե ինչպես են այրվում պառավն ու Լյուբկան։ Տների հարուստ բնակիչներին նայելով, նա մտածեց «լավ կլիներ գիշերը սողոսկել նրա մոտ, ով հարուստ է»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Н. Пиксанов. Романтический герой в творчестве Чехова (образ конокрада Мерика). — Чеховский сборник. М., 1929, стр. 172—191
  2. П. Сурожский. Местный колорит в произведениях А. П. Чехова. — «Приазовский край», 1914, № 171—172

Գրականություն խմբագրել

  • Чехов А. П. Воры // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • П. Сурожский. Местный колорит в произведениях А. П. Чехова. — «Приазовский край», 1914, № 171—172.
  • Чалый В.В. Лингвопрагматический аспект художественной прозы А.П. Чехова: автореф. дис. … канд филол. наук. Краснодар, 2001. 22 с.
  • Семина С. И. Рассках А. П. Чехова «Воры»: Опыт лингвокультурологического прочтения. Вестник ТГПИ. Вестник №2. с. 65.

Արտաքին հղումներ խմբագրել