Գոլենիշչև-Կուտուզովի տուն

Գոլենիշչև-Կուտուզովի տուն (ռուս.՝ Дом Голенищева-Кутузова), ճարտարապետական հուշարձան Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Այս առանձնատունը կառուցվել է 1822 թվականին անվանի ճարտարապետ Կարլ Ռոսսիի նախագծով[2]՝ Սանկտ Պետերբուրգի ռազմական գեներալ-նահանգապետ Պավել Վասիլևիչ Գոլենիշչև-Կուտուզովի համար[3]։

Գոլենիշչև-Կուտուզովի տուն
Տեսակմեծ առանձնատուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
Հիմնադրված է1822
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Գոլենիշչև-Կուտուզովի տան հասցեն՝ ք. Սանկտ Պետերբուրգ, Արվեստների հրապարակ, տուն 3։

Ճարտարապետական առանձնահատկություններ խմբագրել

Շենքն ունի 3 հարկ, որոնց ճակատը ձևավորված է օրդերով։ Առաջին հարկը շարված է կոպտատատաշ քարով։ Վերին հարկին վերնակառուցված է ատտիկոս[4]։

Շենքի ներսույթը մասամբ փոխվել է 1843 թվականին (ճարտարապետ՝ Գ. Յ. Բոսսե), ինչպես նաև 20-րդ դարի սկզբին, սակայն սկզբնական տեսքով մինչև մեր օրերը մեծ մասամբ չի պահպանվել[4]։ Որոշ սենյակներ զարդարված են ծեփվածքով, տեղ-տեղ առկա են բուխարիներ[5]։

Պատմություն խմբագրել

1833-1835 թվականներին տունը պատկանել է անվանի պատմաբան, գրող, հրապարակախոս Նիկոլայ Կարամզինի կնոջը՝ Եկատերինա Անդրեևնա Կարամզինային։

1833-1837 թվականներին առանձնատանն ապրել են հայտնի երաժիշտներ Միխայիլ և Մատվեյ Վիելգորսկի եղբայրները։

Այդ տարիներին Ալեքսանդր Պուշկինը հաճախ էր հյուրընկալվում Վիելգորսկիների և Կարամզինայի տներում[6]։

1924-1939 թվականներին տանն ապրում էր նկարիչ Իսահակ Իզրաիլևիչ Բրոդսկին, ինչի մասին հիշեցնում է տան պատին փակցված հուշատախտակը։ 1949 թվականին առանձնատանը կազմակերպվեց հայտնի նկարչի թանգարան-բնակարանը, որի ցուցադրության մի մասը հենց Իսահակ Իզրաիլևիչի գործերն են, մյուս մասը՝ ռուս այլ նկարիչների[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Правительства РФ № 527 от 10.07.2001
  2. Тарановская М. З. Карл Росси. — Л., 1978. — С. 108 — 128.
  3. Санкт-Петербург: Энциклопедия. — М.: Российская политическая энциклопедия, 2006. — С. 325-326, 525.
  4. 4,0 4,1 «Голенищева-Кутузова дом». Электронная Энциклопедия Санкт-Петербург. Վերցված է 2011 թ․ փետրվարի 11-ին.
  5. «Дом Голенищева-Кутузова». CITYWALLS. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 11-ին.
  6. Яцевич А.Г. Пушкинский Петербург. — СПб., 1993. — С. 202 — 219.
  7. «Научно-исследовательский музей Российской Академии художеств. Музей-квартира И. И. Бродского». nimrah.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.

Գրականություն խմբագրել

  • Яцевич А.Г. Пушкинский Петербург. — СПб., 1993. — С. 202 — 219.
  • Тарановская М. З. Карл Росси. — Л., 1978. — С. 108 — 128.
  • Санкт-Петербург: Энциклопедия. — М.: Российская политическая энциклопедия, 2006. — С. 325-326, 525.