Գյուտ Նագգաշյան

Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ (1984-2009 թթ.)


Գյուտ արքեպիսկոպոս Նագգաշյան (ավազանի անունը՝ Մանուկ, 1933, Հալեպ, Սիրիա - ապրիլի 26, 2021(2021-04-26)), Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ (1984-2009)։

Գյուտ Նագգաշյան
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Հովհաննես
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անուն Գյուտ արքեպիսկոպոս Նագգաշյան
Տիտղոս Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ
Կառավարման սկիզբ 1984
Կառավարման ավարտ 2009
Ծնվել է 1933
Ծննդավայր Հալեպ
Մահացել է 2021
Ազգություն հայ
Հոգևոր աստիճան Արքեպիսկոպոս

Կենսագրություն խմբագրել

Տ. Գյուտ եպիսկոպոս Նագգաշյանը (ավազանի անունը՝ Հովհաննես) ծնվել է 1933 թվականին, Հալեպում։ Սովորել է տեղի Կիլիկյան վարժարանում, 1948 թվականին ուսանել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Դպրեվանքում։ 1955 թվականին ձեռնադրվել է կուսակրոն հոգևորական։ 1955-1960 թվականներին ուսուցչական պաշտոններ է վարել Բեյրութի Թեքեյան, Սահակյան և Նոր Բարձրագույն վարժարաններում, միաժամանակ հովվական ծառայություն է կատարել Բեյրութի և Կիպրոսի հայկական եկեղեցիներում[1]։

1958 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացել է մասնավոր վարդապետության 4 աստիճանները։ 1960 թվականին նշանակվել է Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ մայր եկեղեցու հոգևոր հովիվ։ 1965 թվականին ստացել է ծայրագույն վարդապետության կոչում։ 1973 թվականի սեպտեմբերի 30-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ստացել է եպիսկոպոսական օծում և ձեռնադրություն։ 1984 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և պաշտոնավարել մինչև 2009 թվական[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել