Գյուղական զբոսաշրջություն

Գյուղական զբոսաշրջություն (հաճախ հայտնի որպես՝ ագրոտուրիզմ), զբոսաշրջության ոլորտ, որ հենվում է գյուղական տարածքների բնության, պատմամշակութային, միջավայրի առանձնահատկությունների և այլ ռեսուրսների վրա՝ համալիր տուրիստակա արտադրանք ստեղծելու նպատակով[1]։ Զբոսաշրջիկները վարում են գյուղական ապրելակերպ, ծանոթանում են տեղական մշակույթին և սովորույթներին, մասնակցում են ավանդական գյուղական աշխատանքներին։ Զբոսաշրջության այս ոլորտը լայն տարածված է Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում։

Հյուրատուն Լիտվիայում

Գյուղական զբոսաշրջությունը նախատեսված է այն բանի համար, որ քաղաքից և վերջինիս աղմուկից հոգնած մարդը ձգտի արժանավայել հանգստանալ, թեկուզև կարճ ժամանակով[2]։ Ավելի լայն իմաստով սա տարածքային առումով տնտեսական գործունեության ոլորտ է, որտեղ տնտեսական գործունեության այլ ճյուղերը համրաեցվում են զբոսաշրջության այս տեսակին, որպեսզի տարածաշրջանի տնտեսության մեջ նոր միջոցների ներհոսքի համար համապատասխան պայմաններ ապահովվեն[2]։

Ռուսաստանում առաջին ագրոտուրիստական ֆերման բացվել է Տվերի մարզի Մեդնոյե գյուղում, 1999 թվականին, իտալացի մի եկվորի կողմից։

Նկարագրություն խմբագրել

Գյուղական զբոսաշրջության բազմազանությունը կայանում է աշխատանքի հետ հանգստի զուգակցումը, երբ օրվա մի մասը գյուղատնտեսական աշխատանք կատարելու դիմաց զբոսաշրջիկ-հողագործը ստանում է կացարան և սնունդ՝ առանց կողմերի միջև գումարային վճարումների (ագրոտուրիզմ)։ Ֆերմերների և տուրիստնեի միջև համագործակցության այս տարբերակը կազմակերպվում է աշխարհի շատ երկրներում՝ WWOOF ծրագրի շրջանակներում[3]։

 
Գյուղական կառույցներ, Կովասնա, Իտալիա

Հայաստանի տարբեր անկյուններում ևս կազմակերպվում են ագրոտուրիզմի զարգացմանն ուղղված միջոցառումներ։ Այդ անկյուններից մեկն էլ Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղն է։ Մի քանի գյուղացիների ջանքերի համատեղումով Գետիկը դարձել է Հայաստանում գյուղական տուրիզմի զարգացող կենտրոն։ Այն հազվադեպ վայրերից մեկը Հայաստանում, ուր իսկական գյուղացիների հետ կարելի է պատրաստել տեղական ուտեստներ, սովորել ավանդական արհեստաձևերը, մեկնել քայլարշավի ու ձիարշավի, զբաղվել ձկնորսությամբ, մասնակցել տոնածիսական արարողակարգերի[4]։

 
Լաստիվեր, Հայաստան

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը  ագրոտուրիզմը դեռևս 2009-ից  դասել է ոլորտի գերակա ուղղությունների շարքը և առաջարկություն է ներկայացրել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը ծրագրային առաջնահերթությունների  ցանկում ներառելու համար[5]։ 2019 թվականին Գերմանիայի Բնության Պահպանության Հայաստանյան Մասնաճյուղը և ԱԿԲԱ Ֆեդերացիան որոշում են համատեղ իրականացնել փոքր դրամաշնորհային ծրագիր՝ Հայաստանի համայնքներում։ Ծրագիրն ուղղված էր Հայաստանում գյուղական տուրիզմի զարգացման խթանմանը[6]։

Գյուղական տուրիզմի դրական սոցիալական բաղադրիչը գյուղերում բնակիչների ներգրավված լինելն է ծառայությունների ոլորտում։ Այդ իսկ պատճառով այս ուղղության զարգացումը կարելի է համարել ընկճված գյուղական շրջանների զարգացման ճանապարհ, որը հնարավորություն կտա կանգնեցնել գյուղական տարածքների "քայքայումը", որն առաջանում է բնակչության մշտական արտահոսքից, վերջինիս հիմնական պատճառն աշխատանքի բացակայությունն է[2]։

Գյուղական տուրիզմի շրջանակներներում տրամադրվող ծառայությունները սովորաբար իրենց մեջ ներառում են․

  • տեղավորում հարմարավետ մասնավոր առանձնատներում
  • պատվերով էկոլոգիապես մաքուր սնունդ
  • ծանոթություն շրջանի պատմության հետ
  • սնկեր և հատապտուղներ հավաքելու արշավներ
  • մասնակցություն ազգային ծեսերի

Մի քանի զբոսաշրջային արտադրանքների հեղինակներ և մշակողներ տուրիստական ճանապարհորդությունների այս տեսակը համարում են ինքնուրույն տեսակ, ինչպիսին են օրինակ ֆոլկլորային տուրերը, որոնց նպատակն է ծանոթությունը ժողովրդական բանավոր ստեղծագործությունների հետ՝ հենց դրանց գոյության վայրերում։ Այս տուրերի էքսկուրսիոն ծրագրերը ներառում են այցելություններ ազգագրական թանգարաններ, համերգներ բանահյուսական կոլեկտիվով, բանահյուսական փառատոններ, զանգվածային ազգային տոնակատարություններ՝ ըստ պահպանված վավերական ծեսերի։ Ֆոլկլորային անիմացիոն ծրագրերի առանձնահատկությունը դրանց իրականացումն է բնության պայմաններում[7]։

 
Գյուղական զբոաշրջությունը Ռուսաստանում․«Խնձորով սպաս» տոնի առթիվ այցելություն դեպի «Кореньские родники»։

Գյուղական զբոսաշրջության դասակարգում խմբագրել

  • Ագրոտուրիզմ (բերքահավաք),
  • Կենցաղային զբոսաշրջություն («գյուղում բնակեցում»),
  • Գործնական փորձի զբոսաշրջություն (կենսափորձի ձեռք բերումը),
  • Սննդագիտական տուրեր (ավանդական ճաշատեսակներ և խմիչքներ),
  • Համայնքային էկոտուրիզմ (զբոսաշրջություն էկո համայնքներում),
  • Ազգագրական զբոսաշրջություն (ծանոթություն տեղական սովորույթների հետ)[8],
  • Գյուղատնտեսական զբոսաշրջություն[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոոթագրություններ խմբագրել

  1. Шилова С. Г. и др. «Зеленый дом». Организация сельского туризма. Методическое пособие(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Владимир Владимирович Добросельский Аграрный туризм: виды и структура(ռուս.) // Научно-практический журнал. — 2015.
  3. WWOOF.org
  4. «Գյուղական տուր Գետիկի հովտում». barevarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. «Ագրոտուրիզմը Հայաստանում կարող է լուրջ հաջողություններ գրանցել». archive2.ankakh.com. 2013 թ․ ապրիլի 17. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագիր 2019». nabu.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. Рабава, 2011, էջ 26
  8. Sánchez-González, Diego Elderly people in the planning of the rural tourist space in Tamaulipas(անգլ.) // Papeles de Población : journal. — Т. 14. — № 55. — С. 59—94. — ISSN 1405-7425.

Գրականություն խմբագրել

  • Алиханова Е.В., Харченко К.В. Формирование программы развития сельского туризма на территории муниципального района // Практика муниципального управления. — 2012. — № 10. — С. 70—76.
  • Рабава А. Шляхi выкарыстання фальклорна-этнаграфічнай спадчыны ў мэтах турызму(բելառուս.) // Фальклор і сучасная культура : матэрыялы ІІІ Міжнар. навук.-практ. канф., 21—22 крас. 2011 г., Мінск. У 2 ч. Ч. 2. — Мн.: Выд. цэнтр БДУ, 2011. — С. 25—26. — ISBN 978-985-476-946-2. Архивировано из первоисточника 1 հունվարի 2015.
  • Добросельский В.В. Аграрный туризм: виды и структура // Агропродовольственная экономика. — 2015. — № 4. — С. 17—24.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուղական զբոսաշրջություն» հոդվածին։