Գլխավոր շտաբի շենք (Մոսկվա)

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի շենք, վարչական շենք, որը գտնվում է Մոսկվա քաղաքի Կենտրոնական վարչական շրջանում։ Հասցեն` Արբատ շրջան, Զնամենկա փողոց, տուն 14/1։

Գլխավոր շտաբի շենք
ՏեսակՇտաբակայան, կառավարական կառույց և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԱրբաթ շրջան
Ճարտարապետական ոճSoviet architecture? և պոստմոդեռն ճարտարապետություն
Հարկեր8
Հիմնադրված է1987
Ժառանգության կարգավիճակcandidate heritage site in Russia?[1]
Քարտեզ
Քարտեզ

Կառուցվել է 1979-1987 թվականներին։ Ճարտարապետներն են Միխայիլ Պոսոխինը (Մոսկվայի գլխավոր ճարտարապետը 1960-1982 թվականներին), Յ. Վ. Պոպովը, Ն. Գ. Մինաևը։ Ինժեներներն են Ս. Յ. Շկոլնիկովը, Վ. Ս. Նիկոլաևը[2]։

Պատմություն

խմբագրել

Շենքը կառուցելու նպատակով տեղ ազատելու համար ապամոնտաժվել են շինություններ Զնամենկայում, Վոզդվիժենկայում, Արբատսկայա հրապարակում, նրբանցքներում։ Մասնավորապես, քանդվել են այն տունը, որտեղ երիտասարդ տարիներին ապրել են ընկերներ Նիկոլայ Ռուբինշտեյնն ու Պյոտր Չայկովսկին և այն հյուրանոցը, որտեղ ապրել է Սերգեյ Ռախմանինովը։

Գլխավոր շտաբի շենքի բակում գտնվում է մետրոպոլիտենի Արբատսկո-Պոկրովսկայա գծի «Արբատսկայա» կայարանի վերգետնյա նախասրահը։ Գլխավոր շտաբի շինարարության ժամանակ կառուցվել են նոր ելքեր նախասրահից շենքի միջով դեպի Վոզդվիժենկա, իսկ հները, դեպի Արբատսկայա հրապարակ, փակվել են։

Ճարտարապետություն

խմբագրել

Գլխավոր շտաբի շենքը զբաղեցնում է մի ամբողջ թաղամաս։ Նրա ճակատներից մեկն ուղղված է Արբատսկայա հրապարակին[2]։ Շենքն ունի ութ հարկ։ Պատերը հարդարված են մարմարով, ուրալյան օձաքարով և գրանիտով։ Ճակատներն ունեն հորիզոնական և ուղղահայաց մասնատում։ Ճարտարապետական ոճն ընդհանուր առմամբ բնորոշ է 1960-1970-ական թվականների խորհրդային վարչական շենքերին, բայց, միևնույն ժամանակ, պորտալների ձևավորման մեջ և շինությունը պսակող մասի պատկերում առկա են պոստմոդեռնիզմի առանձին հատկանիշներ[2]։

 
Մետրոպոլիտենի «Արբատսկայա» կայարանի վերգետնյա նախասրահը գլխավոր շտաբի շենքի ֆոնին

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. (unspecified title)
  2. 2,0 2,1 2,2 Москва: Архитектурный путеводитель / И. Л. Бусева-Давыдова, М. В. Нащокина, М. И. Астафьева-Длугач. — М.: Стройиздат, 1997. — С. 82. — ISBN 5-274-01624-3

Արտաքին հղումներ

խմբագրել