Գլիմյուր (իսլ.՝ Glymur), բարձրությամբ երկրորդն է Իսլանդիայում (Վեստուրլանդ), որի ընդհանուր բարձրությունը կազմում է 196 մ[1]։ Խորը և կարճ կիրճից ջրվեժն ամբողջությամբ տեսնել անհնար է։ Միակ տարբերակն անել դա՝ բարձրանալ վերև գետով դեպի կիրճ, սակայն դա վտանգավոր է և խորհուրդ չի տրվում։

Glymur
ջրվեժ Խմբագրել Wikidata
Մասն էBotnsá river Խմբագրել Wikidata
ԵրկիրԻսլանդիա Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորԻսլանդիա Խմբագրել Wikidata
Աշխարհագրական կոորդինատներ64°23′45″N 21°14′28″W, 64°23′27″N 21°15′7″W Խմբագրել Wikidata
Բարձրություն190 մետր Խմբագրել Wikidata
Քարտեզ

Ջրվեժն ընկած է Հվալաֆյորդուրի հետևի մասում[2]։ Հվալաֆյորդուր թունելի այս ֆյորդի տակ կառուցվելուց ի վեր այս վայրը դարձել է քիչ մատչելի։

Գլիմյուրը տեղակայված է Հվալֆեդլ հրաբխի մոտ, որը ստեղծվել է սառցատակի ժայթքման արդյունքում վերջին սառցե դարաշրջանի ժամանակ[3]։ Ջրվեժը Բոտնսաուի գետի վրա է, որը հոսում է Հվալվատն լճից։ Ջուրը թափվում է կիրճի մեջ, որը ծածկված է կանաչ ջրիմուռներով։ Ջրվեժին կարելի է հասնել Բոտնսաուից՝ գետի անունով փոքրիկ գյուղից։ Բոտնսաուից դեպի կիրճի վերին եզրը կարելի է քայլել 350 մետր երկարությամբ գծանշված արահետով։ Բոտսաուի հարավային ափից ջրվեժն ավելի լավ է երևում, սակայն այս երթուղին ավելի լարված է և վտանգավոր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Самый высокий водопад Исландии — Морсаурфосс (227 метров)». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 31 (օգնություն)
  2. Þorsteinn Jósepsson, Steindór Steindórsson. Glymur // Landið þitt Ísland : A-G : í 6 bindum. : bindi. 1 : [исланд.]. — 3. útg. — Reykjavík : Örn og Örlygur, 1984. — P. 224. — 278 p. : mynd., kort. — (Saga og sérkenni þúsunda staða, bæja, kauptúna, héraða og landshluta ásamt hundruðum litmynda). — 5000 экз.
  3. Pétur Þorleifsson, Ari Trausti Guðmundsson Hvalfell // Íslensk fjöll – gönguleiðir á 151 tind. — Reykjavík: Mál og menning, 2019. — С. 135—136. — 334 с.