«Գիրք ոչինչ» գիրքը կազմված է բացառապես մաքուր էջերից, հրատարակված է ԱՄՆ-ում 1974 թվականին։ Այսպես ասած, գիրքը կազմված մաքուր էջերից համարվում է սովորական նոթատետր։ Գրքի և նոթատետրի միջև եղած փոքր տարբերության վրա որոշել է խաղալ Harmony Books հրատարակչությունը, հրատարակելով «Գիրք ոչինչ»-ը 1974 թվականին, որը 192 էջից կազմված հատոր էր (ստանդարտ ծավալը մալեսկինի և ուրիշ նշումների գրքույկների)։ Հրապարակախոս Ստեֆան Կենֆերը նշել է այդ առիթով Time թերթում, որ ««Գիրք ոչինչ»-ը լավագույն ծաղրանքն է աննշան գրքերի նկատմամբ»[1]։ Ըստ էության գիրքը պահանջված էր, քանի որ արդեն այդ նույն տարվա վերջում գիրքը երկրորդ անգամ է վերահրատարակվում, 160 էջ ծավալով[2]։ Այս վերահրատարակման մեջ կար ենթագլուխ. «Ուզո՞ւմ ես նրանից ինչ-որ բան անել» (անգլերեն Wanna make something of it?): Գրքի առնված էր հատուկ կազմաշապիկի մեջ, որի կափարիչի վրա զետեղված էր Էդուարդ Դալբերգի բնաբանը. «Անհրաժեշտ է երկար ժամանակ, որպեսզի հասկանանք ոչինչը», և հաջորդ պարզաբանումը հրատարակողից. «Երբ Բեռնարդ Շոուին հարցրեցին թե ո՞ր հինգ գրքերը նա իր հետ կվերցներ անմարդաբնակ կղզի, նա պատասխանեց, որ կուզենար վերցներ իր հետ հինգ գիրք մաքուր էջերով։ Գիրք ոչինչը հենց այդպիսի գիրք է։ Անսահման բազմության հնարավորության։ Գրեք սեփական վեպը, կազմեք հեղինակային խոհանոցային բաղադրատոմսերի հավաքածու , նկարեք, կազմեք ցուցակներ, հավաքեք ստորագրություններ, բանաստեղծություններ գրեք, նկարներ ամրացրեք, հնարեք հագուստի մոդելներ, ստեղծեք ձեր կարի կամ ասեղնագործության տեսակը, խզբզեք հենց այնպես, տեղադրեք երգեր, գրի առեք կարևոր ամսաթվեր, պահեք հյուրերի կարծիքների համար գիրք, ծաղիկներ չորացրեք, սիրելի ասույթները գրի առեք, հավաքեք կամ հորինեք ծիծաղելի դեպքեր, միացրեք ձեր երևակայությունը, արեք ինչ-որ բան։ «Գիրք ոչինչ»ը ձեր գիրքն է, նա կարող է դառնալ ամեն ինչ, ինչ Դուք ուզեք։

Ըստ էության, ժամանակի ընթացքում աճեց գրքի հեղինակությունը, քանի որ հրատարակչությունը ամբողջ հզորությամբ թողարկեց «Գիրք ոչինչ»-ը. այսպես, 1980 թվականին թողարկված «Երազահան գիրք ոչինչ»-ը ազդարարում էր հրատարակչություններին հանրաճանաչ շարքի նորագույն թողարկումը[3]։

Հետագայում «Գիրք ոչինչ»-ը հիշատակվում է որպես իր տեսակի մեջ կոնցեպտուալ ակցիա, համանման Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսի», Ջոն Քեյջի «4 րոպե 33 վայրկյան» պիեսի և այլ գրքերի։ Արդյունքում հայտնվեցին ուրիշ գրքերի հրատարակություններ, որոնք իրենցից ներկայացնում էին անկախ իրենց շապիկի անվանումից՝ մաքուր թղթերի բլոկ։ Այսպես 2011 թվականին բրիտանացի Շերիդան Սայմը գիրք թողարկեց հետևյալ անվան տակ «Ինչի մասին են մտածում տղամարդիկ բացի սեքսից» դատարկ թղթերից բաղկացած գիրքը, հեղինակի կարծիքով, այն պետք է արտացոլի իր «ապշեցուցիչ եզրակացությունը» այն մասին, որ բացի սեքսից տղամարդիկ ուրիշ ոչ մի բանի մասին չեն մտածում, ինչպես հաղորդում է  Daily Telegraph-ը, գիրքը մեծ հաջողությամբ տարածվել է ուսանողների մոտ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել