Գիորգի Անչաբաձե (վրաց.՝ გიორგი ანჩაბაძე, հունվարի 10, 1949(1949-01-10), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), աբխազական ծագմամբ խորհրդային և վրացի պատմաբան։

Գիորգի Անչաբաձե
վրաց.՝ გიორგი ანჩაბაძე
Ծնվել էհունվարի 10, 1949(1949-01-10) (75 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան
Ծնողներհայր՝ Z. V. Anchabadze?

Աչբա աբխազական իշխանական տոհմի ներկայացուցիչ, պատմաբան Զուրաբ Անչաբաձեի որդին։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն խմբագրել

Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո, նա ընդունվել է Վրաստանի գիտությունների ակադեմիայի պատմության, հնագիտության և ազգագրության բարձրագույն ինստիտուտի ասպիրանտուրան։ Ներկայում Վրաստանի գիտությունների ակադեմիայի Պատմության և ազգաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատողներից է։

Գիտական գործունեություն խմբագրել

1975 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, իսկ 1990 թվականին՝ դոկտորական թեզը։

Հետազոտության հիմնական ուղղություններն են՝ Վրաստանի և Կովկասի ժողովուրդների պատմությունը հին ժամանակներից մինչ մեր օրերը, պատերազմական պատմության խնդիրները, Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրների մասնավորապես Թուրքիայի հետ պատմա-մշակութային կապերը։

2013 թվականին պրոֆեսոր Անչաբաձեն վարչապետ Բինձինո Իվանիշվիլիի կողմից դիտարկվում էր իբրև նախագահի հավանական թեկնածուներից մեկը գործող կոալիցիա «Վրացական երազանք» կուսակցությունից։

Ընտրյալ աշխատանքներ խմբագրել

Ընտանիք խմբագրել

Գեորգիի հայրը՝ Զուրաբ Անչաբաձեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Աբխազիայի պետական համալսարանի առաջին ռեկտորն է։

Մայրը Թինաթին Խախիշվիլին է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Орагвелидзе Е. Зураб Анчабадзе : грузин и абхаз в одном лице // Вечерний Тбилиси. — 2010, 12 мая. — № 35 (18264).

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Об авторе : Георгий Зурабович Анчабадзе». Мymulti.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.(չաշխատող հղում)
  • Шария В. (2010 թ․ սեպտեմբերի 21). «Профессор Анчабадзе против искажения истории грузино-абхазских отношений». Эхо Кавказа. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.