«Գիշեր Չիլիի վրա» (ռուս.՝ «Ночь над Чили»), չիլիացի կինոռեժիսոր Սեբաստյան Ալարկոնի և խորհրդային կինոռեժիսոր Ալեքսանդր Կոսարևի ֆիլմը, որը նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի բազայում (ԽՍՀՄ) 1977 թվականին։ Պատմական դրաման իրատեսական ճշգրտությամբ պատմում է 1973 թվականին Չիլիում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման և հաջորդած հալածանքների մասին՝ դրանք ուսումնասիրելով այդ իրադարձությունների կենտրոնում գտնվող երիտասարդ ճարտարապետ Մանուելի հայացքով։ Մոսկովյան կինոփառատոնում բեմադրիչների աշխատանքն արժանացել է ռեժիսորական դեբյուտի համար հատուկ մրցանակի։

Picto infobox cinema.png
Գիշեր Չիլիի վրա
ռուս.՝ Ночь над Чили
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Chile.svg Չիլի
Ժանրդրամա
Թվականհուլիս 1977[1] և 1977
Լեզուռուսերեն և իսպաներեն
ՌեժիսորSebastián Alarcón? և Aleksandr Kosarev?
Սցենարի հեղինակSebastián Alarcón?
ԴերակատարներOlegar Fedoro?, Grigore Grigoriu?, Baadur Tsuladze? և Գիուլի Ճոխոնելիձե
Պատմվածքի վայրՉիլի
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն111 րոպե

ՍյուժեԽմբագրել

Երիտասարդ ճարտարապետ Մանուելի (Գրիգոր Գրիգորիու) կյանքի նպատակն է կառուցել նոր գեղեցիկ տներ։ Նա չի հետաքրքրվում քաղաքականությամբ՝ ցուցադրելով լրիվ չեզոքություն։ 1973 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունները խորտակում են նրա ստեղծած աշխարհը։ Օրինական նախագահ Ալյենդեի սպանությունը, առանց մեղադրանքների ու դատարանի որոշման ձերբակալությունները կտրուկ փոխում են Մանուելի հայացքը տեղի ունեցածի նկատմամբ։ Այն բանի համար, որ իր բնակարանի միջոցով հետապնդումից փախուստի է դիմել ձախ ակտիվիստ, ճարտարապետը բանտ է նետվում, նա ենթարկվում է խոշտանգումների և ահաբեկումների, ականատես է լինում զանգվածային գնդակահարություններին տխրահռչակ Ազգային մարզադաշտում։ Մանուելը հասկանում է, որ ազնիվ մարդու համար միակ հնարավոր ճանապարհը քաղաքական պայքարի, ժողովրդական դիմադրության ճանապարհն է։

ԴերերումԽմբագրել

  • Գրիգորե Գրիգորիու – Մանուել Վալդիվա
  • Բաադուր Ցուլաձե – Մարիայի ամուսինը
  • Գիուլի ՃոխոնելիձեԽուան Գոնսալես
  • Իսլամ Կազիև – խունտայի սպա
  • Սադիխ Հուսեյնով – Ռոլանդո Մաչուկ
  • Վիտաուտաս Կանցլերիս – Դոն Կարլոս
  • Ռոման Խոմյատով – խունտայի սպա
  • Վիկտոր Սոցկի-Վոյնիչեսկու – Դոմինգո
  • Միրչե Սոցկի-Վոյնիչեսկու – Ռոբերտո
  • Վսեվոլոդ Գավրիլով – Պադրե
  • Նարտայ Բեգալին – զինվոր
  • Մարիա Սագայդակ – Էսպերանսա
  • Բախրոմ Ակրամով
  • Լեոն Կուկուլյան – Օռլանդո
  • Օլեգ Ֆեոդորով – լրագրող
  • Սեբաստյան Ալարկոն
  • Մայակ Քերիմով
  • Նինա Պուշկովա – Պամելա

ՄրցանականերԽմբագրել

ՓաստերԽմբագրել

  • Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Բաքվում[2]։
  • «Նասիոնալ դե Չիլի» ստադիոնում տեղի ունեցած միջադեպի նկարահանումները անցկացվել են Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել