Գիյոմ Ռեյնալ
Գիյոմ Թոմաս Ֆրանսուա Ռեյնալ (անգլ.՝ Guillaume-Thomas François Raynal, ապրիլի 12, 1713[1][2][3][…], Լապանուզ - մարտի 6, 1796[1][2][3][…], Պասի, Սենա, Ֆրանսիա), ֆրանսիացի պատմաբան և սոցիոլոգ։
Գիյոմ Ռեյնալ ֆր.՝ Guillaume-Thomas Raynal | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1713[1][2][3][…] Լապանուզ |
Մահացել է | մարտի 6, 1796[1][2][3][…] (82 տարեկան) Պասի, Սենա, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | գրական սալոնի տեր, պատմաբան, գրող, լրագրող, փիլիսոփա և կաթոլիկ քահանա |
Անդամակցություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լոնդոնի թագավորական ընկերություն, Académie des belles-lettres, sciences et arts de La Rochelle? և Ֆրանսիայի ինստիտուտ |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Պարգևներ | |
Guillaume-Thomas Raynal Վիքիպահեստում |
Սովորել է ճիզվիտական քոլեջում։ Հրաժարվելով կրոնավորի գործունեությունից՝ 1747 թվականից Փարիզում զբաղվել է գրական աշխատանքով, համագործակցել «Հանրագիտարանին»։ «Երկու Հնդկաստաններում եվրոպացիների հաստատությունների և առևտրի փիլիսոփայական և քաղաքական պատմությունը» (հ․ 1-6, 1770) երկում քննադատել է ֆեոդալական-միապետական կարգերը, գաղութատիրությունը, եկեղեցին։ Այդ երկը դատապարտվել է այրման (1781), իսկ հեղինակը՝ բանտարկության, որի պատճառով փախել է և մինչև 1787 թ.-ը ճանապարհորդել։ Ռեյնալը թեև մեխանիստական մատերիալիզմի ներկայացուցիչ էր, սակայն ընդհանուր ձևով արտահայտել է բնության փոփոխության, այդ թվում աստիճանական քանակական փոփոխությունների և հեղաշրջման գաղափարը։ Ռեյնալի հասարակության պատմության վերլուծության մեկնակետը ոչ թե անհատն էր, այլ հասարակությունը։ Նա առաջին մտածողներից էր, որոնք փորձում էին պատմագիտությանը տալ մատերիալիստական հիմք։ Պատմության ընդհանուր ընթացքը նա պատկերացնում էր որպես մարդկանց տարասեռ խմբերի պայքար հանուն ազատության և հարստության արդարացի բաշխման։ Ռեյնալի ազդեցությունը նկատելի է Աեն-Միմոնի պատմության փիլիսոփայությունում, Ռեստավրացիայի դարաշրջանի ֆրանսիական պատմաբանների հայացքներում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիյոմ Ռեյնալ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |