Ռոլանդ Գիգոլաև
Ռոլանդ Թեյմուրազովիչ Գիգոլաև (ռուս.՝ Роланд Теймуразович Гиголаев, հունվարի 4, 1990[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), օսական ծագմամբ ռուսական ֆուտբոլիստ, «Անժի» ակումբի կիսապաշտպան, ուր վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Ախմատից»։
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 4, 1990[1] (34 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 176 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 70 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Անժի | ||||||||||||||||||||||||||
Համար | 13 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 11 հունվարի, 2019: |
Կարիերա խմբագրել
Ակումբային խմբագրել
Ֆուտբոլով սկսել է զբաղվել 12 տարեկանում Վլադիկավկազի «Յունոստ» դպրոցում։ 2007 թվականին հրավիրվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ խաղացել է «Զենիթի» երիտասարդական թիմում։ 2009 թվականին Դիկ Ադվոկատի գլխավորությամբ մասնակցել է ընկերական խաղերի ընդդեմ «Հելսինգբորգի» և «Կոպենահագենի», բայց հիմնական թիմում Գիգոլաևն այդպես էլ իր նորամուտը չի կատարել՝ հանդես գալով երիտասարդական կազմում։ 2010 թվականին, երբ թիմը գլխավորում էր Լուչանո Սպալետտին, Գիգոլաևը մի քանի անգամ հրավիրել է մասնակցելու գլխավոր թիմի մարզումներին։ 2007-2010 թվականներին Գիգոլաևը երիտասարդական կազմում անցկացրել է 70 խաղ՝ խփելով 8 գոլ։ 2011 թվականի փետրվարին Գիգոլաևը որոշել է չմասնակցել «Զենիթի» հավաքներին Մարբելյայում, այլ իր համար փնտրել նոր ակումբ, որտեղ ձեռք կբերի խաղային պրակտիկա։ Դրանից հետո խաղացողով հետաքրքրվել են «Ալանիայի» ներկայացուցիչները, և Ռոլանդը հյուսիային Օսիայի ակումբի հետ կնքել է 4,5 տարվա պայմանագիր։ ՖԱԼ առաջնության խաղերում «Ալանիայում» իր նորամուտը կատարել է նույն թվականի ապրիլի 4-ին՝ ձևակերպելով դուբլ Վլադիմիրի «Տորպեդո» թիմի դեմ արտագնա խաղում[3]։ 2011 թվականի մայիսի 11-ին խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում Ռուսաստանի Գավաթի խաղարկության՝ «Ռոստովի» դեմ խաղում, որտեղ ստացել է զգուշացում[4]։
2013 թվականի փետրվարին վարձավճարով տեղափոխվել է «Պետրոտրեստ»[5]։ 2013 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել Սանկտ Պետերբուրգի «Դինամո» ակումբի հետ։ 2018 թվականի հուլիսի 23-ին «Ախմատից» վարձավճարով տեղափոխվել է «Անժի» մինչև մրցաշրջանի ավարտը[6]։
Հավաքականում խմբագրել
2010 թվականին անցկացրել է երկու խաղ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում։
Անձնական կյանք խմբագրել
Ծնվել է Թբիլիսիում, ազգությամբ օս է։ 1992 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել են Վլադիկավկազ[7]։
Ձեռքբերումներ խմբագրել
- «Ալանիա»
- Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2010/11
Վիճակագրություն խմբագրել
- 2013 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրագավաթ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ալանիա | 2011/12 | 38 | 3 | 2 | 0 | 3 | 0 | 43 | 3 |
2012/13 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 0 | |
Ընդհանուր «Ալանիայում» | 45 | 3 | 2 | 0 | 3 | 0 | 50 | 3 | |
Պետրոտրեստ | 2012/13 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 0 |
Ընդհանուր «Պետրոտրեստում» | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 0 | |
Դինամո (Սանկտ Պետերբուրգ) | 2013/14 | 22 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 0 |
Ընդհանուր «Դինամոյում» | 22 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 0 | |
Ընդհանուր կարիերայում | 75 | 3 | 2 | 0 | 3 | 0 | 80 | 3 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ «Отчёт о матче». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Информация о матче». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Состав «Петротреста» пополнили Гиголаев и Фёдоров
- ↑ «В «Анжи» перешёл Гиголаев». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Профиль игрока на сайте Газета.ру». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Полузащитник владикавказской «Алании» Роланд Гиголаев: «Устал от переговоров и решил вернуться домой»
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոլանդ Գիգոլաև» հոդվածին։ |