Սեռական երկձևություն
Սեռական երկձևություն[1], դիմորֆիզմ (հին հունարեն՝ δι — երկու, μορφή — ձև) արուների և էգերի միջև մարմնի կառուցվածքի, գունավորման, բնազդների (ինստինկտների) և մի շարք այլ հատկանիշների տարբերություններ։ Արտահայտվելով տարբեր ֆիզիկական բնութագրերիչներով այն դրսևորվում է մի շարք կենդանիների մոտ[2]։
- Մարմնի չափս Կաթնասունների և հավազգի թռչունների մեծ մասի մոտ արուները ավելի մեծ են, ծանր, քան էգերը։ Բազմաթիվ թռչունների (հատկապես գիշատիչ թռչունների), երկկենցաղների և հոդվածոտանիների մոտ էգերը սովորաբար ավելի մեծ են, քան արուները։
Կրիաների և օձերի մոտ էգերն ավելի մեծ են, քան արուները։ Իսկ մողեսների մոտ, որպես կանոն, արուներն են ավելի զանգվածեղ են քան էգերը, բացառությամբ գեկոնի, որի էգերին ևս մեծ չափսը բնորոշ է։
- Արտաքին ծածկույթ Արուներն ունեն թավ մազածածկույթ՝ մորուք, առյուծների ու բաբունների մոտ՝ բաշ։
- Գունավորում Գարնանը թռչունների փետուրներում հայտնվում են զարդարանքներ, որոնք դրսևորվում են գունավորման զարմանք պատճառող մեծ բազմազանությամբ։ Գունավորման մի շարք դրսևորումներ են արտահայտվում նաև հոդվածոտանիների մի շարք ներկայացուցիչների մոտ։ Թիթեռների արուներն ու էգերը, որպես կանոն տարբեր գունավորումներով են արտահայտում իրենց մարմնի տեսքը։ Երկկենցաղներից այն լավ արտահայտված է տրիտոնների մոտ։ Այս կենդդանիների արուները զուգավորման շրջանում ունենում են փորի վառ գունավորում և մեջքի հատվածում լավ արտահայտված ատամնավոր սանր։
- Մաշկի կառուցվածք Մի շարք կենդանիների՝(եղջերուներ) մաշկի կառուցվածքում հատկապես բնութագրական են եղջյուրները, իսկ իգական սեռի կաթնասուն առանձնյակների մոտ կրծքագեղձերի արտահայտված ձևը։ Աքաղաղների մոտ դրսևորվում է վառ գունավորմամբ կատարներ։
- Ատամների կառուցվածք Արու ծովափոկերի, վայրի խոզերի մոտ լավ արտահայտված են ժանիքների առկայությունը։
Որոշ կենդանիներ՝ առաջին հերթին ձկները, սեռական երկձևություն են դրսևորում միայն զուգավորման ընթացքում։ Ըստ մի տեսության՝ սեռական երկձևությունն ավելի ցայտուն է, այնքան տարբեր են երկու սեռերի ներդրումները սերունդ խնամելու գործում։ Դա նաև կենդանիների մոտ լավ արտահայտված բազմակնության մակարդակի ցուցիչ է։
Նկարագրություն
խմբագրելՍեռական երկձևությունն ընդհանուր կենսաբանական երևույթ է՝ տարածված կենդանիների և բույսերի երկրաբնական ձևերի մոտ։ Որոշ դեպքերում սեռական երկձևությունն արտահայտվում է այնպիսի հատկությունների զարգացման մեջ, որոնք ակնհայտորեն վնասակար են իրենց տերերի համար և նվազեցնում են նրանց կենսունակությունը։ Այդպիսիք են, օրինակ, արուների փետուրների լավ արտահայտված զարդարանքներն ու պայծառ գունավորումը շատ թռչունների մոտ։ Արու սիրամարգի, մեծ դրախտաթռչնի, քնարահավի երկար երփներանգ ու թափվող փետուրները խանգարում են նրանց թռիչքին։ Բարձր ու հատկապես հնչեղ ձայնն ու երգը, հակառակ սեռին գրավելու համար արուների կամ էգերի կողմից արձակած ուժեղ հոտերը կարող են շատ հաճախ գրավել գիշատիչների ուշադրությունը և նրանց համար վտանգ ներկայացնել։ Նման հատկությունների զարգացումը բնական ընտրության տեսանկյունից անհասկանալի էր թվում[3]։ Դրանք 1871 թվականինին բացատրելու համար Չարլզ Դարվինը առաջարկել է սեռական ընտրության տեսություն։ Տեսությունը վիճահարույց է Դարվինի օրերից ի վեր և շատ ուսումնասիրողներ բազմիցս արտահայտել են այն կարծիքը, որ դա դարվինյան ուսմունքի ամենաթույլ կողմն է[4]։ Ի տարբերություն կենդանիների՝ մարդկանց մոտ սեռական երկձևությունը ներառում է գենդերային տարբերություններ[5]։
Օրգանիզմների սեռական երկձևություն և վերարտադրողական կառուցվածք
խմբագրելԿենսաբանական սեռը առանձնացվում է անհատի վերարտադրողական համակարգի, արտաքին ու ներքին սեռական օրգանների կառուցվածքով և ֆունկցիայով սեռական բջիջների ու հորմոնների տեսակներով։ Ձվաբջիջը իգական սեռի միավորն է, իսկ սպերմատոզոիդը` արական սեռինը, որոնք նախատեսված են վերարտադրության համար։ Արտաքին և ներքին սեռական օրգանների հիման վրա տարանջատում ենք անհատի կենսաբանական առանձնահատկությունները։
Առանձնյակի մոտ ձևավորվող գամետների տեսակը պայմանավորված է օրգանիզմի սեռով։ Արական առանձնյակների մոտ ձևավորվում են արական գամետներ (սպերմատոզոիդներ կամ սպերմա՝ կենդանիների մոտ և ծաղկափոշի՝ բույսերի մոտ), իսկ իգական առանձնյակների մոտ՝ իգական գամետներ (ձվաբջիջներ)։ Առանձին օրգանիզմների մոտ կարող են ձևավորվել և՛ արական, և՛ իգական գամետներ։ Այս օրգանիզմներն անվանվում են հերմաֆրոդիտներ։ Ավելի հաճախ տարբեր սեռ ունեցող օրգանիզմները ֆիզիկապես տարբեր են։ Այս երևույթն անվանվում է սեռական տարբերակում (երկձևություն)։
Սեռական տարբերակումը հատուկ է կենդանիների և բույսերի հսկայական մեծամասնությանը և պայմանավորվում է բջջաբանական, ձևաբանական, կենսաքիմիական և ֆիզիոլոգիական մի շարք հատկանիշների տարբերությամբ։ Տարբեր օրգանիզմների սեռական տարբերակման աստիճանը և բնույթը տարբեր են։ Օրգանիզմների մեծամասնության, հատկապես կենդանիների արական և իգական անհատներն իրարից տարբերվում են հստակ, առաջին հայացքից հեշտորեն որոշվող հատկանիշներով, իսկ ցածրակարգ ձևերի սեռական տարբերությունները ավելի թույլ են արտահայտված և երբեմն աննկատելի են։
Օրգանիզմների վերարտադրողականության սկզբունքներ
խմբագրելԿյանքի հիմնական օրինաչափություններից մեկը վերարտադրությունն է կամ բազմացումը՝ նոր օրգանիզմների ձևավորումը։ Սեռն, այս առումով, այս օրինաչափության մի մասն է կազմում։ Կյանքը ավելի պարզագույն ձևերից էվոլուցվել է դեպի ավելի բարդ ձևեր, որի հետևանքով ձևավորվում են նույն գենետիկական տեղեկատվությամբ օրգանիզմներ։ Բազմացման այս ձևն անվանվում է անսեռ բազմացում, այն տարածված է միաբջիջ օրգանիզմների մոտ, սակայն հանդիպում է նաև բազմաբջիջների մոտ։
Սեռական բազմացման ժամանակ սերնդի գենետիկական նյութը ձևավորվում է երկու առանձնյակների ժառանգական նյութի հիման վրա։ Այն ձևավորվել է երկարատև էվոլյուցիոն գործընթացի հետևանքով։ Բակտերիաներն, օրինակ, բազմանում են անսեռ եղանակով, սակայն իրականացնում են նաև մի գործընթաց, որի ժամանակ ժառանգական նյութը մի օրգանիզմից (դոնոր) փոխանցվում է մյուսին (ռեցիպիենտ)։
Բարձրակարգ օրգանիզմների մոտ սեռական բջիջների ձևավորումը և փոխանակումն իրականացվում է սեռական օրգանների միջոցով։ Շատ տեսակներ՝ հատկապես կենդանիները ունեն սեռական մասնագիտացում. պոպուլյացիաները բաժանվում են արական և իգական առանձնյակների։ Ի հակառակ դրան կան տեսակներ, որոնք չունեն որևէ սեռական մասնագիտացում և նույն առանձնյակը ունի ինչպես արական, այնպես էլ իգական սեռական օրգաններ և անվանվում է հերմաֆրոդիտներ։ Բույսերի երկսեռությունը շատ հաճախ հանդիպող երևույթ է։
Ենթադրվում է, որ սեռական բազմացումն առաջին անգամ ի հայտ է եկել մեկ միլիարդ տարի առաջ։ Սեռի և սեռական բազմացման ծագման պատճառների վերաբերյալ մինչև օրս որոշակի տեսակետ չկա։ Ամենատարածված տեսություններից այն, որ սեռական բազմացումն ապահովում է գենետիկական բազմազանություն, թույլ է տալիս տարածել օգտակար և հեռացնել էվոլյուցիոն տեսակետից ոչ օգտակար հատկանիշները։
Սեռական երկձևության հակադարձում պոլիանդրիայում
խմբագրելՊոլիանդրիան (պոլի․․․ և հուն․՝ άνής – ամուսին), խմբամուսնության ձև է, երբ կինը կարող էր ունենալ մեկից ավելի ամուսին, մեծ մասամբ եղբայրներ։ Գոյություն է ունեցել հիմնականում տոհմատիրական հասարակարգում։ Հայաստանում բազմայրություն եղել է տոհմատիրական կարգերի վաղ շրջանում։ Կին բերող տղամարդու հետ միասին կնոջ նկատմամբ ամուսնական իրավունքներ են ունեցել նաև նույն հարկի տակ ապրող մյուս տղամարդիկ։ Հետագայում դրան փոխարինել է հարսնացուի կողմից գերդաստանի մյուս տղամարդկանց ոտքերը կամ գլուխը լվանալու սովորույթը։ Դեռևս 19-րդ դարի բազմայրություն գոյություն ուներ ալեուտների և մասամբ՝ էսկիմոսների, իսկ ավելի ուշ՝ Հնդկաստանի որոշ տարածքների և Տիբեթի ժողովուրդների որոշ խմբերի մոտ։
Սեռական գամետների տեսակները
խմբագրելՄարդկանց, ինչպես նաև բոլոր կաթնասունների մոտ, որոշ միջատների (օրինակ՝ դրոզոֆիլ պտղաճանճի) և մի շարք այլ կենդանիների մոտ հոմոգամետ իգական և հետերոգամետ է արական սեռը։ Հակառակ պատկերն է դիտվում թիթեռների, սողունների, թռչունների մոտ՝ հոմոգամետ է արական սեռը, հետերոգամետ՝ իգականը։ Թռչունների ZW սեռական քրոմոսոմները չունեն ընդհանուր գեներ կաթնասունների XY քրոմոսոմների հետ[6]։
2004 թվականին համեմատվել է հավի Z քրոմոսոմը բադակտուցի X քրոմոսոմի հետ և ենթադրվել, որ վերջիններս միանման են։ Որոշ ձկների մոտ երկձևությունն այնքան ծայրահեղ է, որ արուն մակաբույծ է, որն ապրում է էգի վրա։ Բույսերի տեսակների մոտ նույնպես հանդիպում է երկձևություն, որտեղ իգական ձևերը զգալիորեն ավելի մեծ են, քան արուները, ինչպես օրինակ Dicranum մամուռի Sphaerocarpos լյարդամամուռի մոտ է։
Կան որոշ փաստեր, որ այս ցեղերում երկձևությունը կարող է պայմանավորված լինել սեռական քրոմոսոմներով կամ իգական ձևի ազդանշանային քիմիական նյութերով։ Թռչունների օրինակով արուները հաճախ ավելի գունագեղ են և ունեն այնպիսի հատկանիշներ (օրինակ՝ սիրամարգի երկար պոչը, հնչեղ ձայնը), որը առաջին հայացքից անբարենպաստ հատկանիշ է (վառ գույները կարող են թռչունին տեսանելի դարձնել գիշատիչների համար)։ Բացատրություններից մեկը Հանդիկապի սկզբունքն է։ Այս վարկածն ասում է, որ այս թերություններով կենդանի մնալով արուն էգերին ցույց է տալիս իր գենետիկական առավելությունները։
Հանդիկապի սկզբունքը
խմբագրելՀանդիկապ՝ ֆորա հասկացությունը վարկած է, համաձայն որի տղամարդու գենոմի որակի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է միայն արտաքին նշաններով, որոնք խանգարում են նրա գոյատևմանը։ Այս վարկածն առաջ է քաշել իսրայելցի գիտնական Ամոց Զահավին 1975 թվականին[7]։ Համաձայն վարկածի, նկարագրության տակ է առնվում սիրամարգի պոչի չափը, ընդգծելով նրա գենոմի որակը, քանի որ դժվար է խուսափել գիշատիչներից ունենալով երկար պոչ, հետևաբար, միայն շատ հարմարեցված մեծ պոչ ունեցող արուները կարող են գոյատևել մինչև ծավալուն պոչով վերարտադրության պահը, որն ունի լավագույն ֆիզիկական որակները, ինչը նշանակում է լավ գեներ[8]։
Արուներերն ունենալով փետրածակույթի կամ մաշկի պայծառ գունավորում, բարձր երգեցիկ ձայնային տվյալներ, շարժմանն ու թռիչքին խանգարող որոշ անհարմարություններ, ավելի տեսանելի են լինում գիշատիչների համար, իսկ գոյությունը ծանրացնող «զարդարանքների» առկայությունը իգական սեռի համար իրենց կրողի դիմացկունության ակնհայտ ապացույցն է։
Նմանապես, մարդկանց մոտ ազատ, հանդուգն և անփույթ վարքը կարծես ուժի և բարձր դիրքի նշան լինի հիերարխիայում, մինչդեռ զգույշ և զուսպ, ընդհակառակը, խոսում է նրանց գոյատևման վախի, թուլության, հիվանդության և ցածր կարգավիճակի մասին։ Դրանից ծնվում է մի տեսակ «կոտրվածք», երբ մարդիկ, ովքեր ինչ-ինչ ներքին պատճառներով կապկպված են, փորձում են ազատվել ալկոհոլի օգնությամբ և դրա շնորհիվ, հատկապես իրենց երիտասարդության տարիներին, նրանք փոխում են իրենց վերաբերմունքը իրենց նկատմամբ, (եթե դրանք նույնիսկ ավելի ցածր չեն ընկնում)։
Կենդանիների վերարտադրության հիմնական գործոնը ոչ թե արու արտաքին տեսքն է, այլ նրա համառությունը, հետևաբար ֆորայի ֆենոմենը կարող է կապված լինել այն փաստի հետ, որ վառ արտաքին նշաններն ու հոգեբանական համառությունը բխում են մեկ աղբյուրից՝ որոշակի գենոտիպից։
Գիտնականներն ապացուցել են, որ աքաղաղի մոտ տեստոստերոնի մակարդակը ուղիղ համեմատական է նրա սանրի պայծառությանը։ Ֆորան արուները հաղթում են իգական սեռի համար պայքարում ոչ թե արտաքին նշանների, այլ համառության շնորհիվ։ Դա հնարավոր չէ այն դեպքերում, երբ հաշմանդամության խոցելիությունը չափազանց վնասակար է գոյատևման համար։ Ցածր վերարտադրողական տեսակների արատավոր արական սեռը հազվադեպ է գոյատևում մինչև հասունություն, ինչը տարբեր տեսակների սեռական աղքատության տարբեր աստիճանի աղբյուր է դառնում։
Տես նաև
խմբագրելՊատկերասրահ
խմբագրելՍեռական երկձևությունը տարբեր կենդանատեսակների մոտ
-
Ռնգեղջյուր բզեզների երկձևություն
-
Մանդարինի բադերի զույգ
-
Երկկենցաղների արու և էգ առանձնյակներ
-
Թռչունների տարասեռ զույգ
-
Արու սիրամարգ
-
Սեռական դիֆորմիզմը իգուանաների մոտ
-
Կաթնասունների երկձևությունը ցուլի և կովի օրինակով
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/611 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Шимкевич В. М. Половые отличия // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- ↑ «Հանդիկապի սկզբունքը. Դարվինյան խճանկարի անհայտ տարրը», Ջոֆրի Միլլեր, էջ 2
- ↑ Дарвин Ч. (1953) Происхождение человека и половой отбор. Соч., 5, М.-Л.
- ↑ Уоллес Л. (1911) Дарвинизм. М
- ↑ Ա․Ա․Սլյուսարև «Կենսաբանություն և ընդհանուր գենետիկա» Երևան, 1983 թ․ էջեր՝ 180-187։
- ↑ https://www.tau.ac.il/profile/zahaviՊրոֆեսոր(չաշխատող հղում) Ամոց Զահավի, Թել Ավիվի համալսարան
- ↑ https://www.ut.ee/en/amotz-zahavi-man-who-explained-evolutionary-wastefulnessԱմոց(չաշխատող հղում) Զահավին, մարդ ով կարողացել է բացատրել էվոլյուցիայի շռալյությունը
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սեռական երկձևություն կատեգորիայում։ |