Գզեխ (Մոտկանի գավառ)

գյուղ

Գզեխ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մոտկանի գավառակում։ Գտնվում էր Արփի գետի ձախ ափում։ Տարածքը համապատասխանում է Գզեղ գավառի կենտրոն Գզեղ ավանին, որի ավերակները XX դարի դրությամբ դեռ պահպանվում էին։

Գյուղ
Գզեխ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՄոտկանի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունգզեխցի
Ժամային գոտիUTC+3

1870-ական թվականներին ուներ 40, XX դարի սկզբին 14 տուն հայ բնակիչ։

Հայ բնակչությունը թուրքերի կողմից կողոպտվել և ոչնչացվել է 1895 թվականի ջարդերի ժամանակ[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 855

Աղբյուրներ

խմբագրել