Գերման Յուրիևիչ Պենկով (ռուս.՝ Герман Юрьевич Пеньков, մայիսի 26, 1994(1994-05-26)[1][2], Մակեևկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտբոլիստ, «ԼՆԶ» ակումբի դարպասապահ։

Գերման Պենկով
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 26, 1994(1994-05-26)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Մակեևկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինա
Դիրք դարպասապահ

Ակումբային կարիերա խմբագրել

Երիտասարդական մակարդակում նա խաղացել է «Կնյաժա» (Սչաստլիվոե) և «Մետալուրգ» (Դոնեցկ) թիմերում։ 2011 թվականից նա սկսել է խաղալ Դոնեցկի ակումբի պահեստային թիմում և այնտեղ խաղացել մինչև ակումբի լուծարումը 2015 թվականին․ հինգ մրցաշրջանում անցկացրել է 65 հանդիպում և փոխարինողների առաջնությունում բաց է թողել 104 գոլ։

2015 թվականին նա տեղափոխվել է «Ստալ» (Կամենսկոե), որտեղ առաջին երկու մրցաշրջաններում խաղացել է միայն փոխարինողների կազմում (44 հանդիպում և 56 բաց թողած գոլ)։ «Ստալի» հիմնական կազմում նա իր նորամուտը նշել է 2017 թվականի հուլիսի 16-ին Լուգանսկի «Զարյայի» դեմ գլխավոր լիգայի խաղում։ 2017-18 մրցաշրջանում նա մասնակցել է իր ակումբի բոլոր 32 հանդիպումներին։

2018 թվականի ամռանը նա տեղափոխվել է «Կարպատի», սակայն չի դարձել հիմնական դարպասապահը և մեկ մրցաշրջանում անցկացրել է ընդամենը երկու հանդիպում։ 2019 թվականի աշնանը նա հանդես է եկել Դոնեցկի «Օլիմպիկում»։ 2020 թվականի հունվարի 24-ին պայմանագիր է կնքել «Լվով» ակումբի հետ[3][4]։ Պայմանագիրը նախատեսվել է 2 տարի ժամկետով[4]։ 2020 թվականի փետրվարի 23-ին նա իր նորամուտը նշել է «Լվովի» կազմում ՈՒՊԼ-ի 19-րդ տուրի շրջանակներում իր նախկին թիմի՝ «Օլիմպիկի» դեմ արտագնա խաղում (1:0)՝ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում հիմնական դարպասապահ Բորիս Սառնավսկու փոխարեն, որը որակազրկված էր[5]։ 2021 թվականի հունվարի 6-ին նա լքել է «Լվովը»[6]։

2021 թվականի փետրվարին նա տեղափոխվել է հայկական «Փյունիկ» ակումբ։ 2020-21 մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 11 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ բաց թողնելով վեց գոլ և երկու անգամ անառիկ պահելով դարպասը[7]։

2021 թվականի հուլիսի 29-ին պայմանագիր է կնքել ուկրաինական «Մինայ» ակումբի հետ[7]։

Թիմային կարիերա խմբագրել

Գերման Պենկովը մեկ հանդիպում է անցկացրել Ուկրաինայի երիտասարդական հավաքականի (մինչև 21 տարեկանների) կազմում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Футбольный голкипер Герман Пеньков будет выступать за «Львов»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  4. 4,0 4,1 «Герман Пеньков – гравець ПФК «Львів»». pfclviv.com (ուկրաիներեն). Официальный сайт ФК «Львов». 2020 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  5. «Гол Богунова приніс перемогу «Львову» над «Олімпіком» на виїзді». pfclviv.com (ուկրաիներեն). Официальный сайт ФК «Львов». 2021 թ․ փետրվարի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  6. «Герман Пеньков залишив ПФК «Львів»». pfclviv.com (ուկրաիներեն). Официальный сайт ФК «Львов». 2021 թ․ հունվարի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  7. 7,0 7,1 «Минай объявил о подписании трех вратарей» (ռուսերեն). football.ua. 2021 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել