Գերմանիայի քաղաքացու արտասահմանյան անձնագիր

Գերմանիայի քաղաքացու արտասահմանյան անձնագիրը փաստաթուղթ է, որը տրվում է Գերմանիայի տարածքից դուրս Գերմանիայի քաղաքացու անձի հաստատման համար։

Այն պետք է տարբերել Գերմանիայի քաղաքացիության վկայականից։

Ընդհանուր տեղեկություն խմբագրել

Գերմանիայի քաղաքացու անձնագիրը տրվում է միայն երկրի քաղաքացիներին։ Գերմանիայի անձնագրերի վերաբերյալ օրենքի համաձայն դրանք կարող են տրվել հետևալ երեք տեսակի անձնագրեր՝

  • բորդո գույնի եվրոպական անձնագիր (գերմ. ePass) կենսաչափական տվյալների պահպանման սարքով[1],
  • բորդո գույնի մանկական անձնագիր առանց տվյալների պահպանման սարքի մինչև 12 տարեկան երեխաների համար,
  • կանաչ գույնի ժամանակավոր անձնագիր, որը տրվում է կարճաժամկետ,
  • պաշտոնատար անձնագրեր՝
    • կապույն դիվանագիտական անձնագիր, որը սովորաբար տրվում է բացառապես դիվանագիտական կամ բարձրաստիճան ունեցող պետական ծառայողներին, ինչպես նաև այլ անձանց՝ համաձայն Գերմանիայի անձնագրերի մասին օրենքի (օրինակ բունդեսթագի պատգամավորներին կամ առանձին նախարարությունների աշխատակիցներին),
    • կարմիր ծառայողական անձնագիր, որը նախատեսված է տրամադրել դիվանագետ չհանդիսացող, պետության ներկայացուցիչներին,
    • ժամանակավոր դիվանագիտական կամ ծառայողական անձնագիր։

Գերմանիայի յուրաքանչյուր քաղաքացի կարող է ստանալ անձնագրեր։ Բացառություն են կազմում անչափահասները, ում անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է պաշտոնական ներկայացուցիչների համաձայնություն։ Գերմանիայի քաղաքացու անձնագիրը Գերմանիայի սեփականությունն է[2]։

2007 թվականի մայիսի դրությամբ Գերմանիայում տրվել է մոտ 28,2 մլն եվրոպական անձնագիր, ամեն տարի տրվում է մոտ 400 000 ժամանակավոր անձնագիր[3]։

Եվրոպական անձնագիր խմբագրել

Արտաքին տեսք խմբագրել

 
Եվրոպական անձնագրի նմուշ
 
Գերմանիայի քաղաքացու եվրոպական կենսաչափական անձնագիր

Եվրոպական անձնագիրը բաղկացած է մուգ կարմիր գույնի շապիկից, որի վրա առկա է ոսկեգույն տառերով տեքստ, ներքին էջերից, ինչպես նաև տիրոջ մասին էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող էջերից։ Ներկայիս տեսքով անձնագիրը պատրաստում է 1988 թվականից Բեռլինի դաշնային տպարանում։ Մեկ վայրում կենտրոնացված արտադրության և անձնագրում սեփականատիրոջ մասին շատ տվյալների ավելացման հետևանքով անձնագրի արտադրությունը ավելացել է այն երկրների համեմատ, որտեղ անձնագիրն արտադրվում է անմիջապես այն մարմնի կողմից, որն ընդունում է ազատ արձակման դիմումը։

Անձնագրի վավերականությունը կախված է դիմողի տարիքից, մինչև 24 տարեկան դիմողների համար փաստաթղթի վավերականությունը կազմում է 6 տարի, 24-ից բարձր՝ 10:

2003 թվականի հուլիսի 1-ից այն անձինք, որոնք շատ են ճանապարհորդում կարող են դիմել 48 էջանոց անձնագիր ստանալու համար (սովորական անձնագիրը բաղկացած է 32 էջից)։

Անձնագրի պատրաստման և տրամադրման գործընթացը տևում է երեքից վեց շաբաթ։ Լրացուցիչ վճարա դեպքում հնարավոր է արագացված ձևակերպու մինչև 2 աշխատանքայի օր։

Սերիական համարը բաղկացած է երեք մասից՝

  • քառանիշ թիվ - մամնի կոդ,
  • հնգանիշ ընթացիկ թիվ;
  • միանիշ հսկող թիվ.

Անձնագրման ժամկետը լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում նրա սեփականատերը պահպանում է որոշակի երկրների մուտք գործելու իրավունք (օրինակ՝ Բելգիա, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Լիխտեյնշտայն, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդերլանդներ, Ավտրիա, Պորտուգալիա, Շվեյցարիա, Սլովենիա, Իսպանիա)[4].

Երկրորդ անձնագիր խմբագրել

Պատճառների պատշաճ հիմնավորմամբ կարող է տրվել երկրորդ կամ նույնիսկ երրորդ անձնագիր։ Օրինակ, նման անհրաժեշտություն կարող է առաջանալ Իսրայել կատարած այցելությունից հետո արաբական երկրներ մուտք գործելիս կամ մասնագիտական գործունեության (լրագրության և այլն) համար, անհրաժեշտ է պարբերաբար վիզա ստանալու համար դիմում գրել, ընդ որում շատ օրերի ընթացքում անձնագրի բացակայությունը խնդրահարույց է։ Գերմանիայի գործող օրենսդրության համաձայն որոշ դեպքերում միաժամանակ հնարավոր է մինչև տասը անձնագրի տրամադրում։ Սակայն պետք է հաշվի առնել այն, որ լրացուցիչ անձնագրերի վավերականությունը սահմանափակվում է վեց տարի ժամկետով։

Երեխանների մասին տվյալների ներմուծում խմբագրել

2007 թվականի նոյեմբերի 1-ից երեխաների մասին տեղեկատվության ներմուծման հնարավորությունը բացակայում է[5]։ 2012 թվականի հունիսի 26-ից երեխանների վերաբերյալ բոլոր տվյալները վավերական չեն, իսկ յուրաքանչյուր երեխա անպայման պետք է ունենա սեփական եվրոպական անձնագիր, մանկական անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթը[6][7]։

Ժամանակավոր անձնագիր խմբագրել

 
Ժամանակավոր անձնագիր

Ժամանակավոր անձնագիրը ակախ տարիքից վավերական է ամենաշատը մեկ տարի։

 
Ժամանակավոր անձնագրի նմուշ

2006 թվականի մայիսի 1-ից ժամանակավոր անձնագրի տերերը առանց վիզայի չեն կարող մտնել ԱՄՆ-ի տարածք։

Ժամանակավոր անձնագիրը սովորաբար պատրաստվում է այն մարմինների կողմից, որտեղ տրվել է դիմումը։

Մանկական անձնագիր խմբագրել

2006 թվականի հոկտեմբերի 26-ից մանկական անձնագիր իրավունք չի տալիս առանց վիզայի մտնել ԱՄՆ-ի տարածք։ Այցելության համար նրանց անհրաժեշտ է ունենալ եվրոպական անձնագիր[8]։

ԳՖԴ-ի և ԳԴՀ-ի անձնագրերը մինչև միացումը խմբագրել

ԳՖԴ-ում անձնագրերը մինչև 1988 թիվը եղել են մուգ կանաչ, իսկ ԳԴՀ-ում՝ կապույտ։

 
Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության անձնագիրը մինչև 1988 թվականը
 
Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության անձնագիրը մինչև 1990 թվականը

Գրականություն խմբագրել

Պաշտոնական տեղեկություն խմբագրել

  • Reisepass (Գերմանիայի ֆեդերալ ներքին գործերի նախարարության պաշտոնական տեղեկություն)
  • Der Reisepass mit biometrischen Merkmalen (Ֆեդերալ տեղեկատվական անվտանգության կառավարման պաշտոնական տեղեկություն)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «BSI: Der elektronische Reisepass (ePass)». www.bsi.bund.de. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  2. «PaßG - Einzelnorm». www.gesetze-im-internet.de. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  3. Deutscher Bundestag, Drucksache 16/5507, 29. Mai 2007 (PDF; 61 kB)
  4. Gotthold, Kathrin (2015 թ․ հուլիսի 19). «Darf ich mit abgelaufenem Pass trotzdem verreisen?». Welt Online. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. Pressemitteilung des BMI Արխիվացված 2016-10-28 Wayback Machine vom 20. März 2012
  6. Bundesministerium des Innern: BMI Pressemitteilung Kindereinträge im Reisepass der Eltern ab dem 26. Juni 2012 ungültig Արխիվացված 2016-02-25 Wayback Machine -II 2-23c02.07-01-12/003- vom 20. März 2012
  7. Reisepasspflicht für Kinder jeden Alters. Bei: spiegel.de
  8. unter US-Botschaft in Berlin Արխիվացված 2010-05-27 Wayback Machine