Գերդրում (նորվ.՝ Gjerdrum), կոմունա Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Ասք քաղաքն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 83.19 կմ² տարածք[1]։

Picto infobox map.png
Գերդրում
նորվ.՝ Gjerdrum

Զինանշան
Gjerdrum komm.svg
Gjerdrum kulturhus.JPG
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էԱկերսհուս
ՎարչկենտրոնԱսք
Հիմնական լեզուԲուկմոլ
Բնակչություն (2007)5464
Տարածք83.19
NO 3032 Gjerdrum.svg
Հիմնադրված է1838 թ.
Սահմանակցում էՆանենսթադ, Ուլենսաքեր, Սյորում, Շեդսմու, Նիթեդալ և Լիլեստրոմ
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ0234
gjerdrum.kommune.no
Գերդրում կոմունան Ակերսհուս ֆյուլքեի քարտեզին

Գերդրում կոմունան կազմավորվել է 1838 թվականի հունվարի 1-ին։ Սահմանակից է Նանենսթադ, Նիթեդալ, Ուլենսաքեր, Սյորում կոմունաներին։ Կոմունայի անվան սկզբնամասը՝ Gerð, առաջացել է գետի անունից, իսկ vin նշանակում է մարգագետին։ Այստեղ է գտնվում 1118 թվականին կառուցված եկեղեցին, որը հանդիսանում է վարչական միավորի տեսարժան վայրերից։

Գերդրումի զինանշանըԽմբագրել

Գերդրում կոմունայի զինանշանը հաստատվել է 1993 թվականին և իրենից ներկայացնում է կանաչ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է մոխրագույն գույնի ցանկապատ[1]։

ԲնակչությունԽմբագրել

Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Գերդրում կոմունայում բնակվում է 5464 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում կրկնակի աճ է գրանցել[1]։

ՊատկերասրահԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել