Գերայի քաղաքային և շրջանային գրադարան[2] (գերմ.՝ Stadt- und Regionalbibliothek Gera), 1920 թվականին Գերա քաղաքում հիմնադրված հանրային գրադարան, որը 1985 թվականից սկսած կրում է Ալեքսանդր Պուշկինի անունը։

Գերայի գրադարան
Երկիր Գերմանիա
Տեսակհանրային գրադարան
Հիմնվել էհոկտեմբերի 20, 1920
ՏեղադրությունԳերա
ՀասցեPuschkinplatz 7, 07545 Gera[1]
Այլ տվյալներ
Կայքbiblio-gera.de

Պատմություն և նկարագիր Խմբագրել

Գերայի քաղաքային և շրջանային գրադարանը հիմնադրվել է 1920 թվականի հոկտեմբերի 20-ին Լայպցիգից գաղթած Գուստավ Հենինգի (1868-1948) նախաձեռնությամբ։ Այն դարձել է մի քանի քաղաքային գրքային հավաքածուների հավաքատեղի, որոնք ստեղծվել են միայն 19-րդ դարում, քանի որ 1780 թվականի սեպտեմբերի 18-ի մեծ հրդեհի ժամանակ քաղաքի գրեթե բոլոր գրքերը (շուրջ 100․000 հատոր) ոչնչացել են[3][4]։ Սկզբնական ֆոնդը հիմնականում կազմված էր կազմալուծված Գերայի կենտրոնական աշխատանքային գրադարանի, Արհմիության կենտրոնական գրադարանի և երեք բուրժուական հանրային գրադարանների մասերից։ Այս ամենին աստիճանաբար ավելացվել է նաև դպրոցական գրադարանների և տեղական ընթերցանության ակումբների ոչ մեծ քանակությամբ գրքերը։ Ավելի ուշ ֆոնդը համալրվել է 1867 թվականին ստեղծված «Ratsbibliothek» հավաքածուով։ 1923 թվականին գրադարանը հավասարեցվել է այլ ազգային գրադարաններին և վերանվանվել է Գերայի տյուրինգյան պետական գրադարան։ Գերմանիայի դեմոկրատական հանրապետության ժամանակաշրջանում՝ 1976 թվականին, այն կրկին ստացել է հանրային գրադարանի կարգավիճակ, իսկ 1985 թվականից սկսել է կրել Պուշկինի անունը։ 1986 թվականին նրա հավաքածուն կազմում էր 375 480 մատենագիտական միավոր։

Տես նաև Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. ISIL- und Sigeladressen mit Koordinaten ausgestattetBerlin State Library, 2016.
  2. ««Узнай мир»: Достопримечательности городов-побратимов Пскова и Великих Лук появились в Википедии»։ Псковская лента новостей (Псков: глав. ред. А. М. Савенко)։ 2019-03-12 
  3. Friedhilde Krause Handbuch der historischen Buchbestände. Thüringen A-G. / Friedhilde Krause, Felicitas Marwinski, Bernhard Fabian, Severin Corsten. — Georg Olms Verlag. — С. 222. — 320 с. — ISBN 9783487418148
  4. Tim Vollhardt (2015-10-10)։ «Geraer Bibliothek wird 95 Jahre alt und feiert mit ihren Lesern» (գերմաներեն)։ gera.digital։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-04-ին։ Վերցված է 2019-02-03 

Գրականություն Խմբագրել

  • Marwinski, Felicitas: Die «Blätter der Volkshochschule Thüringen», ein Nachspiel zum «Bibliothekar». In: Der Bibliothekar 38 (1984) Heft 5, S. 208—218.
  • Embersmann, Hans: Die Freie Öffentliche Landesbücherei Gera von ihrer Gründung im Jahre 1920 bis 1933 und die Geschichte ihrer historischen Vorläufer: zur Geschichte der WAB Gera. Berlin 1986 [Diss. Humboldt-Universität].
  • Meyfarth, Brunhilde: Geschichte der Wissenschaftlichen Allgemeinbibliothek Gera 1920 bis 1990: erarbeitet als Festvortrag zum 70jährigen Jubiläum am 20. Oktober 1990.

Արտաքին հղումներ Խմբագրել