Գետնաստղ ցեղակից

բույսերի տեսակ
Գետնաստղ ցեղակից
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բոգածաղկավորներ (Gentianales)
Ընտանիք Տորոնազգիներ (Rubiaceae)
Ցեղ Գետնաստղ (Asperula)
Տեսակ Գետնաստղ ցեղակից (A. affinis)
Միջազգային անվանում
Asperula affinis

Գետնաստղ ցեղակից (լատին․՝ Asperula affinis), տորոնազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

7-10 սմ բարձրությամբ, խիտ ճիմեր առաջացնող մոխրականաչ կիսաթփիկ է։ Ծաղկակիր ցողունները վեր բարձրացող են։ 1 մմ լայնությամբ տերևները գծային են և ցողունի վրա դասավորված են 4-ական միմյանցից քիչ հեռացած օղակներով։ Ծաղկակիրները համարյա նստադիր են, վարդագույն, խմբված՝ 3-7-ական ցողունների գագաթին[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հայտնի է Վերին Ախուրյանի (Ամասիայի շրջակայք) և Շիրակի (Ջաջուռի լեռնանցք, Արթիկի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Հանդիպում է Վրաստանում (Աջարիա) և Արևելյան Անատոլիայում (Էրզրում)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1700-1900 մ բարձրությունների վրա, տափաստաններում, տափաստանային թփերի մացառուտներում, քարքարոտ լանջերին, քարաթափվածքների վրա։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս է։ Աճելավայրերի փոփոխության պատճառով տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիայի հավելվածներում։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.