Գետաձիայիններ
Սովորական գետաձի
Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն Կորիզավորներ
Թագավորություն Կենդանիներ
Ենթաթագավորություն Բազմաբջիջներ
Տիպ Ողնաշավորներ
Դաս Կաթնասուններ
Ենթադաս Կենդանածիններ
Ինֆրադաս Ընկերքավորներ
Կարգ Երկսմբակավորներ
Ենթակարգ Չորոճողներ
Ընտանիք Գետաձիայիններ
Լատիներեն անվանում
Hippopotamidae


Գետաձիայինների ընտանիքը կազմված է երկու տեսակի կենդանիներից՝ սովորական և գաճաճ գետաձիերից, որոնք բնակվում են Աֆրիկայում։ Անվանումը փոխանցվել է հին հույներից, ովքեր Նեղոս գետում տեսնելով այդ ծանրամարմին կենդանիներին՝ անվանեցին «հիպոպոտամուս», որը նշանակում է գետային ձի։ Գետաձին ամենևին նման չէ ձիու, պարզապես նրա նման փռնչացնում է։

Տեսակները խմբագրել

Սովորական գետաձի խմբագրել

Սովորական գետաձին խոշոր խոտակեր կենդանի է։ Նա չափերով ցամաքային կենդանիներից զիջում է միայն փղին ու ռնգեղջյուրին։ Մարմնի երկարությունը մինչև 5 մ է, իսկ քաշը՝ մինչև 4,5 տ։ Ունի հաստ ու ողորկ մաշկ, հսկա գլուխ։ Ապրում է հոտերով։ Օրվա մեծ մասն անցկացնում է ջրում։ Նրա հիմնական սնունդը ջրային բույսերն են։

Գաճաճ գետաձի խմբագրել

Գաճաճ գետաձու մարմնի երկարությունը մինչև 1,5 մ է, քաշը՝ մինչև 140 կգ։ Բնակվում է Լիբերիայի արևադարձային ջրամերձ վայրերում։ Սնվում է Բույսերի արմատներով ու արմատապտուղներով։ Գրանցված է Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում[1]։

Պատկերասրահ խմբագրել

 
Սովորական գետաձի Սան Դիեգոյի կենդանաբանական այգում
 
Սովորական գետաձի
 
Գաճաճ գետաձի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կենդանիների հանրագիտարան. Երևան: Վահագն Աբրահամյան. 2015. էջ 88.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետաձիայիններ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետաձիայիններ» հոդվածին։