Գեորգի (Յուրի) Միխայլովիչ Միրոնով (ռուս.՝ Георгий (Юрий) Михайлович Миронов, հուլիսի 5, 1924(1924-07-05), Դոնի Ռոստով, Հարավարևելյան շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1994), ռուս խորհրդային գրող։

Գեորգի Միրոնով
Ծնվել էհուլիսի 5, 1924(1924-07-05)
ԾննդավայրԴոնի Ռոստով, Հարավարևելյան շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է1994
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՂազախստանի համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու

Կենսագրություն խմբագրել

Գեորգի Միրոնովը ծնվել է Դոնի Ռոստով քաղաքում 1924 թվականի հուլիսի 5-ին։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1950 թվականից սկսել է տպագրվել։ Ստացել է բարձրագույն կրթություն՝ 1955 թվականին ավարտելով Ղազախստանի համալսարանի բանասիրակյան ֆակուլտետը։ Հետագայում դարձել է բանասիրական գիտությունների թեկնածու (ատենախոսության թեման էր՝ «Կապիտալիզմի թեման Վ. Գ. Կորոլենկոյի ստեղծագործություններում»)։

Ստեղծագործություն խմբագրել

Գեորգի Միրոնովը հեղափոխական շարժման, քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների մասնակիցների մասին ակնարկների, պատմվածքների և վիպակների հեղինակ է («Լեգենդ-իրողություն Ռուս Կապիտանի մասին» (1965), «Ճեղքման դիվիզիայի հրամանատար» (1970), «Եղի՛ր ողջ, լեյտենանտ» (1972), «Ռազմական խորհրդի անդամ» (1976), «Մենք բարձրանում էինք գրոհի» (1980), «Ինչպես էր ծառայում զինվորը» (1982), «Գերման Լոպատին» (Լ. Միրոնովի հետ համահեղինակությամբ, 1984), «Կոնստանտին Կալինովսկի» ակնարկ, որը լույս է տեսել «Նշանավոր մարդկանց կյանքը» շարքի ժողովածուում, «Զրահատանկային զորքերի մարշալ Պավել Ռիբալկո»՝ «Հայրենական մեծ պատերազմի գեներալներ և զորահրամանատարներ» ժողովածուում, թողարկում 1, 1970, 1971, «Տիմոֆեյ Ստրոկաչ» և «Սերգեյ Գուսարով»՝ «Սահմանապահներ» ժողովածուում, 1973, 1974, 1977)։ Միրոնովը հեղինակ է նաև ռուս գրողների կենսագրությունների և նրանց մասին ոչ գեղարվեստական գրքերի՝ «Կորոլենկո» (1962, հրատարակվել է «Նշանավոր մարդկանց կյանքը» շարքում)՝ Վ. Գ. Կորոլենկոյի մասին, «Անհամբեր ստեղծագործության բանաստեղծը» (1965)՝ Ն. Գ. Գարին-Միխայլովսկու մասին, «Մեր հարգելի Գլեբ Իվանովիչը...» (1970)՝ Գ. Ի. Ուսպենսկու մասին։

Աղբյուրներ խմբագրել