Գեորգի Գիրս (ռազմական գործիչ)

ռազմական գործիչ

Գեորգի Գիրս (ռուս.՝ Георгий Фёдорович Гирс, դեկտեմբերի 28, 1877(1877-12-28), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - ոչ վաղ քան ապրիլ 1943, ԽՍՀՄ), ռուս զինվորական, ռուսական կայսերական բանակի գնդապետ, մանկավարժ ու ռազմական պատմաբան:

Գեորգի Գիրս
դեկտեմբերի 28, 1877(1877-12-28) - ոչ վաղ քան ապրիլ 1943
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
ՊարգևներՍուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Գեորգի Գիրսը ծնվել է 1877 թվականի դեկտեմբերի 28-ին Սանկտ-Պետերբուրգում, ուղղափառ ընտանիքում: Սովորել է Պաժեսկի կորպուսում, զինվորական ծառայության է անցել 1895 թվականի սեպտեմբերի 1-ին: 1897 թվականին Պաժեսկի կորպուսն ավարտելուց հետո ստացել է կամեր-պաժի պոդպորուչիկի կոչում և ծառայել Պրեոբրաժենսկի գնդի լեյբ-գվարդիայում: 1901 թվականին ստացել է պորուչիկի կոչում: 1905 թվականին ավարտել է Ալեքսանդրովյան ռազմա-իրավաբանական ակադեմիան և նույն տարում ստացել շտաբս-կապիտանի կոչում: Այնուհետև 1906 թվականին ավարտել է սպաների պատրաստման դասընթացները, կադետական կորպուսներում դաստիարակչական գործունեություն իրականացնելու նպատակով: 1907 թվականին Պրեոբրաժենսկի գնդից տեղափոխվել է Պաժեսկի Նորին Կայսերական Մեծության կորպուս, որպես սպա-դաստիարակ, կոչումը բարձրացնելով կապիտանի աստիճանի: 1914 թվականի հունիսի 19-ից եղել է Պաժեսկի կորպուսի դասարանների տեսուչի օգնական, 1910 թվականից` փոխգնդապետ, 1914 թվականից` գնդապետ: 1914 թվականի հունիսի 20-ից Գեորգի Գիրսը եղել է Ֆինլանդական գեներալ-նահանգապետի գրասենյակի բաժնի վարիչ: Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: Մինչև 1916 թվականի ապրիլի 23-ը ծառայել է 425-րդ հետևակային Կարգոպոլյան գնդում, որից հետո փոխադրվել է 10-րդ Թուրքեստանյան հրաձգային գունդ, այնուհետև նշանակվել է 9-րդ Թուրքեստանյան հրաձգային գնդի հրամանատար, 1917 թվականի սեպտեմբերի 15-ից` 3-րդ Մոսկովյան կադետական կորպուսի տնօրեն:

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Պաժեսկի կորպուսը փակվել է: Գիրսը որոշ ժամանակ բնակվել է մոր մոտ` Սերգիև Պասադում[1]: 1918 թվականից Գեորգի ֆեոդրովիչը ծառայել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում: Եղել է Ռազմա-մանկավարժական ակադեմիայի պետ և «Ռազմա-մանկավարժական ամսագրի» գլխավոր խմբագիրը, ինչպես նաև «Ռազմական միտք և հեղափոխություն»ամսագրի խմբագրական հանձնաժողովի անդամ, դասավանդել Ռազմա-մանկավարժական ինստիտուտում: 1930-ական թվականներին գործուղվել է Պերմի մարզ, որտեղ Բերեզնիկի ավանում (ներկայումս` քաղաք) 1942 թվականի դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է ՆԳԺԿ-ի օրգանների կողմից: Գործը կարճվել է, և 1943 թվականի մարտի 13-ին Գեորգի Գիրսն ազատ է արձակվել[2]: Մահվան ճշգրիտ ժամկետը և վայրն անհայտ է: ԽՍՀՄ Պետական պահոցի անձնական արխիվներում առկա են Գեորգի Գիրսին վերաբերվող փաստաթղթեր[3]:

ՊարգևներԽմբագրել

  • Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճան (1907)
  • Սուրբ Աննայի 3-րդ աստիճան (1910)
  • Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճան սրերով (1917)
  • Գեորգիևյան զենք (1917)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել