Ալեքսանդրովյան ռազմա-իրավաբանական ակադեմիա

Ալեքսանդրովյան ռազմա-իրավաբանական ակադեմիա (ռուս.՝ Александровская военно-юридическая академия), բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություն Ռուսական կայսրությունում։ Պատրաստել է ռազմա-իրավաբանական սպաների[1][2]։

Ալեքսանդրովյան ռազմա-իրավաբանական ակադեմիա
ռուս.՝ Военно-юридическая академия և ռուս.՝ Александровская военно-юридическая академия
Տեսակռազմական ակադեմիա
Հիմնադրված է1867
Լուծարված է1917
Երկիր Ռուսական կայսրություն
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
Հասցե96 Moika Embankment
Ալեքսանդրովյան ռազմա-իրավաբանական ակադեմիա (Ռուսական կայսրություն)##
Ալեքսանդրովյան ռազմա-իրավաբանական ակադեմիա (Ռուսական կայսրություն)
Ալեքսանդրովյան ռազմա-իրավաբանական ակադեմիա, Ռուսական կայսրություն

Պատմություն

խմբագրել

Ակադեմիան հիմնադրվել է 1866 թվականին որպես Ռազմական նախարարության աուդիտորական ուսումնարանին (հիմնադրված` 1832 թվականին) կից սպայական դասընթացներ։ 1867 թվականին դասընթացները վերակազմակերպվել են ռազմական ակադեմիայի։ 1908 թվականին Ալեքսանդր III-ի պատվին կոչվել է Ալեքսանդրովյան։ Ակադեմիա են ընդունել զինված ուժերի տարբեր զորքերի սպաներ` ընդհուպ կապիտանի կոչումով, որոնք առնվազն 4 տարի ծառայություն են անցած եղել ռազմական շարքերում։ Ակադեմիայի շրջանավարտներն իրավունք ունեին զբաղեցնելու պաշտոններ ռազմական, դատական դեպարտամենտում։ 1880 թվականից ակադեմիայում սովորել են նաև Սերբիայի և Բուլղարիայի բանակների սպաները։ Ընդհանուր ակադեմիան տվել է մոտ 1000 ռազմական իրավաբան-շրջանավարտներ։ Ակադեմիան փակվել է 1917 թվականի դեկտեմբերին։ Տեղակայված է եղել Սանկտ Պետերբուրգում։

Ակադեմիայի ղեկավարներ

խմբագրել
  • 1867 - 25.12.1875 - գեներալ-մայոր Պավել Ֆյոդորովիչ Ֆերմոր
  • 25.12.1875 - 01.01.1897 - գեներալ-մայոր (30.08.1881 գեներալ-լեյտենանտ, 14.05.1896 հետևակային գեներալ) Պավել Օսիպովիչ Դոբրովսկի
  • 26.01.1897 - 30.07.1905 - գեներալ-լեյտենանտ Ֆլորենտի Նիկոլաևիչ Պլատոնով
  • 24.09.1905 - 10.06.1908 - գեներալ-լեյտենանտ (22.04.1907 հետևակային գեներալ) Վլադիմիր Օնիսոմովիչ Բասկով
  • 16.06.1908 - 25.02.1911 - գեներալ-մայոր (06.12.1908 գեներալ-լեյտենանտ) Նիկոլայ Վլադիմիրովիչ Կիրիլին
  • 25.02.1911 - 21.05.1912 - գեներալ-լեյտենանտ Միխայիլ Միխայլովիչ Բորոդկին
  • 04.06.1912 - 08.04.1917 - գեներալ-մայոր (14.04.1913 գեներալ-լեյտենանտ) Ալեքսեյ Իվանովիչ Զվոննիկով

Հայտնի շրջանավարտներ

խմբագրել
  • Կոնստանտին Ալյանչիկով (1874-1936) - գեներալ-լեյտենանտ, Առաջին համաշխարհային պատերազմի և Սպիտակ շարժման մասնակից
  • Մեծն իշխան Անդրեյ Վլադիմիրովիչ
  • Կոնստանտին Ռոմանովիչ Դովբոր-Ռուսանովիչ- գեներալ-լեյտենանտ, ռազմական գրող
  • Միխայիլ Անտոնովիչ Ժեբրակ-Ռուսանովիչ - ռուս ռազմական և հասարակական գործիչ, գնդապետ
  • Ռոման Ռոմանովիչ Ֆոն Ռաուպախ (1870-1943) - գնդապետ, ռազմական քննիչ
  • Վասիլի Քսենոֆոնտովիչ Բոլդիրև (1850-1916) - գեներալ-լեյտենանտ, 1877-1878 թթ. Ռուս-թուրքական պատերազմի մասնակից, Ալթայի շրջանի ղեկավար (1892 -1900), Բառնաուլի առաջին պատվավոր քաղաքացի

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Александровская Военно-юридическая академия». Regiment.ru : Русская императорская армия. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 23-ին.
  2. Кузьмин-Караваев В. Д. Военно-юридическая академия. 1866-1891 гг.: Краткий исторический очерк. — СПб.: тип. В. С. Балашева, 1891. — С. 302.

Գրականություն

խմբագրել
  • Лыкошин А. С. Юридическая Александровская военная академия // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.