Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաջիև ազգանունով այլ մարդկանց մասին։

Գեորգի Աբաջիև (մակեդոներեն՝ Ѓорѓи Абаџиев, հոկտեմբերի 7, 1910(1910-10-07) կամ 1910, Դոյրան, Հյուսիսային Մակեդոնիա - օգոստոսի 2, 1963(1963-08-02) կամ 1963, Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), մակեդոնացի արձակագիր, լրագրող։

Գեորգի Աբաջիև
Ծնվել էհոկտեմբերի 7, 1910(1910-10-07) կամ 1910
ԾննդավայրԴոյրան, Հյուսիսային Մակեդոնիա
Վախճանվել էօգոստոսի 2, 1963(1963-08-02) կամ 1963
Վախճանի վայրՍկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն ՀՍՖՀ
Գեորգի Աբաջիև Վիքիդարանում
 Gjorgji Abadžiev Վիքիպահեստում

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծնողները գաղթել են Բուլղարիա։ Սովորել է Սոֆիայի համալսարանում։ 1930-40-ական թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել մակեդոնացի էմիգրանտների առաջադեմ շարժմանը, եղել է «Մակեդոնյան լուրեր» թերթի խմբագիրը (1935-1937) և Սոֆիայում մակեդոնական խմբակի հիմնադիրներից մեկը (1938-1941)։ Աշխատակցել է բուլղարական մի շարք առաջադիմական ամսագրերի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընդհատակյա աշխատանք է տարել ընդդեմ ֆաշիստների։ 1948 թվականին վերադառնալով Հարավսլավիա՝ աշխատանքի է անցել Սկոպյեում։

Լույս են տեսել Աբաջիևի «Աշխատանք և մարդիկ» (1938), «Նոժի հերոսները» (1953), «Վերջին հանդիպում» (1953) պատմվածքների ժողովածուները, «Ավազակների որջը» (1954) և «Անապատ» (1961) վեպերը, այնուհետև՝ պատմվածքների մի շարք ժողովածուներ։ 1972 թվականին լույս է տեսել Աբաջիևի ստեղծագործություն չորսհատորյակը[1]։

Գեորգի Աբաջիևը հայերեն խմբագրել

  • Ծխախոտատուփը։ Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 10-26։ Թարգմ.՝ Հրաչյա Թամրազյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 10։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Աբաջիև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Աբաջիև» հոդվածին։