Գեորգիոս Գեորգիադիս (ֆուտբոլիստ)
Գեորգիոս Գեորգիադիս (հուն․՝ Γιώργος Χ. Γεωργιάδης, մարտի 8, 1972[1], Կավալա, Կավալայի մունիցիպալիտետ), հույն ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Խաղացել է Հունաստանի հավաքականի կազմում։ 2004 ֆուտբոլի Եվրոպայի առաջնության չեմպիոն։ Երեք անընդմեջ մրցաշրջաններում՝ 2012-13 թվականից մինչև 2014-15 թվականները, նշանակվել է ՊԱՕԿ գլխավոր մարզչի պաշտոնակատար, Գիորգոս Դոնիսի, Հաբ Սթիվենսի և Անջելոս Անաստասիադիսի հրաժարականներից հետո համապատասխանաբար[2][3]։
Քաղաքացիությունը |
![]() | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 8, 1972[1] (50 տարեկան) | ||
Ծննդավայր | Կավալա, Կավալայի մունիցիպալիտետ | ||
Հասակ | 173 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերաԽմբագրել
Ծնվել է Կավալայում և ծնվելուց կարճ ժամանակ անց տեղափոխվել Գերմանիայի Շտուտգարտ քաղաքը, որտեղ սովորել է ֆուտբոլ խաղալ։ Պատանեկության տարիներին վերադարձել է Հունաստան և ընդգրկվել «Կերավնոս Կրինիդես» սիրողական ակումբում։ 17 տարեկան հասակում պայմանագիր է կնքել «Դոսկա Դրամա» ֆուտբոլային ակումբի հետ։
1993 թվականին Գեորգիադիսը տեղափոխվել է Պանաթինաիկոս ֆուտբոլային ակումբ։ Նա այն թիմի անդամ էր, որը 1995/1996 մրցաշրջանում հասել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ։ 1999 թվականին ընդգրկվել է Նյուքասլ Յունայթեդ ակումբում։ Այդ մրցաշրջանում «Նյուքասլը» հասավ մինչև Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ նրանք պարտվել են «Մանչեսթեր Յունայթեդին»: «Էվերթոնի» դեմ Անգլիայի գավաթի խաղում Գեորգիադիսը խփել է ընդամենը մեկ գոլ[4]։
1999 թվականին Գեորգիադիսը վերադարձել է Հունաստան, որտեղ ՊԱՕԿ-ի կազմում խաղացել է 4 տարի։
Գեորգիադիսը նաև Հունաստանի հավաքականի անդամ էր, որը հաղթել է Եվրո 2004-ը։
2003 թվականից մինչև 2005 թվականը խաղացել է «Օլիմպիակոսի» կազմում, իսկ 2005 թվականին տեղափոխվել է «Իրակլիս»։
Հունաստանի հավաքականի կազմում անցկացրել է 66 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ։
ՆվաճումներԽմբագրել
- Եվրոպայի չեմպիոն 2004 թվական
- Հունաստանի չեմպիոն. 1994/95, 1995/96, 2004/05
- Հունաստանի ֆուտբոլային գավաթակիր. 1994, 1995 թվական
- Երկրորդ տեղը՝ 1997, 1998 թվական
- Տարվա խաղացող Հունաստանում. 1996 թվական
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Huub Stevens dismissed by PAOK Salonika after Greek Super League disappointment Публикация на сайте Sky Sports от 3 марта 2014 года
- ↑ «>Главный тренер | PAOK F.C. Official Website»։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-21-ին։ Վերցված է 2020-04-26
- ↑ Turnbull Simon (մարտի 7, 1999)։ «Geordie hero has Georgia in mind»։ London: The Independent։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է նոյեմբերի 6, 2009