Գեորգե Ալբու
Գեորգե Ալբու (ռումիներեն՝ Gheorghe Albu, սեպտեմբերի 12, 1909, Արադ (Ռումինիա), Ռումինիա - հունիսի 26, 1974, Ֆեգերաշ, Բրաշով, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ, 1934 թվականի աշխարհի առաջնության մասնակից։ 1950 թվականին եղել է Ռումինիայի հավաքականի մարզիչ։
Գեորգե Ալբու ռումիներեն՝ Gheorghe Albu | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռումինիա | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 12, 1909 | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Արադ (Ռումինիա), Ռումինիա | |||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | հունիսի 26, 1974 (64 տարեկան) | |||||||||||||||||||||||
Մահվան վայր | Ֆեգերաշ, Բրաշով, Ռումինիա | |||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Խաղացողի կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրելԳեորգե Ալբուն իր կարիերան սկսել է 1924 թվականին՝ խաղալով Արադի ԱՄԵՖ ակումբի երիտասարդական կազմում մինչև 1929 թվականը, որից հետո տեղափոխվել է Արադի մեկ այլ ակումբ՝ «Գլորիա»։ Թիմի հետ հասել է 1929/1930 Ռումինիայի առաջնության եզրափակիչ, որտեղ ակումբը զիջել է Բուխարեստի «Յուվենտուս» ակումբին[1]։ 1933 թվականին տեղափոխվել է Բուխարեստի «Վենուս» ակումբ, որի կազմում չորս անգամ հաղթել է երկրի առաջնությունում։ Խաղացողի կարիերան ավարտել է «Կրայովա» ֆուտբոլային ակումբում, որտեղ խաղացել է 1940 թվականից մինչև 1944 թվականը[2]։
Հավաքականում
խմբագրելԳեորգե Ալբուն Ռումինիայի հավաքականում նորամուտը կատարել է 1931 թվականի մայիսին՝ Բուլղարիայի դեմ խաղում, որտեղ ռումինացիները հաղթել են 5։2 հաշվով[3]։ Մասնակցել է 1934 թվականի աշխարհի առաջնությանը։ Ընդհանուր առմամբ հավաքականի կազմում անցկացրել է 42 խաղ, որոնցից 19-ում խաղադաշտ է դուրս եկել որպես թիմի ավագ[3]։ Հրաժեշտի հանդիպումը կայացել է 1938 թվականի դեկտեմբերին ընդդեմ Չեխոսլովակիայի (Ռումինիան պարտվել է 1:2 հաշվով)։
Մարզչական կարիերա
խմբագրելԵրկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարզել է մի շարք թիմեր, 1950 թվականին գլխավորել է Ռումինիայի ազգային հավաքականը։ 1964 թվականից մինչև կյանքի վերջ աշխատել է Ֆերեգաշի «Նիտրամոնիա» ակումբի ակադեմիայում՝ գլխավորելով պատանեկան թիմեր[4]։
Ձեռքբերումներ
խմբագրել- Ռումինիայի չեմպիոն - 1993/1934, 1936/1937, 1938/1939, 1939/1940, 1948/1949
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Divizia A 1929-30 @ Romaniansoccer.ro
- ↑ Evidence of Gheorghe Albu's appearances and goals
- ↑ 3,0 3,1 Evidence of Gheorghe Albu's appearances for Romania national football team
- ↑ Mihai Ionescu, Mircea Tudoran Fotbal de la A la Z, Bucharest: Editura Sport-Turism, 1984