Գեննադի Սելիգենին (ռուս.՝ Геннадий Тарасович Селигенин, հոկտեմբերի 25, 1936(1936-10-25)[1], Մորոզովսկի շրջան, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ), ռուս արձակագիր, հրատարակիչ։ Ռուսաստանի գրողների միության անդամ 1988 թվականից, Ռոստովի մասնաճյուղի ամենատարեց անդամը։ «Творчество Дона» և Վ. Բելովի 2011 թվականի համառուսաստանյան գրական մրցանակի դափնեկիր։ Եղել է ԽՄԿԿ անդամ[2]։

Գեննադի Սելիգենին
Ծնվել էհոկտեմբերի 25, 1936(1936-10-25)[1] (87 տարեկան)
ԾննդավայրՄորոզովսկի շրջան, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌոստովի պետական համալսարան
Մասնագիտությունգրող
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունՌուսաստանի գրողների միություն

Կենսագրություն խմբագրել

Գեննադի Սելիգենինը ծնվել է Ռոստովի մարզի Մորոզովսկի շրջանում գտնվող Սկաչկի խուտորում։ Գործարանում աշխատել է որպես խառատ, դարբին, բեռնակիր, ատաղձագործ և նույնիսկ շոգեքարշի հնոցապան։ Ավարտել է Ռոստովի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը։ Այնուհետև աշխատել է որպես լրագրող, միաժամանակ՝ աշխատել արտոնագրերի բաժնում։ Աշխատել է խորհրդային մի շարք թերթերում, այնուհետև տարածաշրջանային թերթերում՝ սկսած փոքրատիրաժ թերթերից, եղել «Կրասնոակսաեց» թերթի խմբագիր։ Այնուհետև աշխատել է «Донских войсковых ведомостях»-ում, ալմանախներում, եղել «Կազակների ձայն» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։ Ապրում է Դոնի Ռոստով քաղաքում[3]։

Հիմնականում գրում է ժամանակակից թեմաներով։ Հեղինակ է պատմվածքների, իսկ ավելի ուշ՝ «Կապույտ հրեղեն թռչուններով սայլը», «Սանիտարական ժամ», «Կանաչ թագ» և այլ գրքերի։ 2005 թվականին լույս տեսավ «Օսկոլկի» նովելների ժողովածուն։ 2015 թվականին Սելիգենինի աշխատանքներն ընդգրկվել են «Դոնի ոսկե փետուր» կոլեկտիվ ժողովածուում (Շոլոխովի փառատոնի ամփոփ ժողովածուն)։

Գրքեր խմբագրել

  • Повозка с голубыми жар-птицами. Повести и рассказы. – М.: изд-во «Современник», 1982.[4]
  • Санитарный час. Повести и рассказы. – Ростов-н/Д: Ростиздат, 1987.[5]
  • Саваоф в пустыне. Рассказы. – Ростов-н/Д: Ростиздат, 1991.
  • Зелёная корона. Повести и рассказы. – Ростов-н/Д, изд-во «Пегас», 2004.
  • Осколки. Сборник новелл. – Ростов-н/Д, изд-во «Пегас», 2005.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.biografija.ru/biography/seligenin-gennadij-tarasovich.htm
  2. Большая биографическая энциклопедия: Селигенин, Геннадий Тарасович
  3. Селигенин Геннадий Тарасович
  4. Селигенин, Геннадий (1982). Повозка с голубыми жар-птицами: повести, рассказы (ռուսերեն). Sovremennik.
  5. Селигенин, Геннадий Тарасович (1987). Санитарный час: Повести и рассказы. Ростов-на-Дону: Ростов. кн. изд-во.