Գեներալ Շերման, հսկա սեքվոյադենդրոնի օրինակ, որն աճում է Կալիֆորնիայում գտնվող «Սեքվոյա» զբոսայգում։ Այն իր չափսերով համարվում է աշխարհի ամենամեծ ծառը[1]։ «Գեներալ Շերման» ծառի բարձրությունը կազմում 83,8 մետր, բունի ծավալը գնահատվում է 1487 մ3 , քաշը՝1900 տոննա, իսկ տարիքը՝ 2300-2700 տարի։

«Գեներալ Շերման» ծառը մեր մոլորակի ամենախոշոր և ամենածանր կենդանի օրգանիզմն է։ Բայց միևնույն է այն չի համարվում ամենաբարձր Սեքվոյան (այդ ռեկորդը պատկանում է Գիպերիոն ծառին, որն պատկանում է «Մշտականաչ Սեկվոյա» տեսակին)։ Այն 15-25%-ով ավելի մեծ է եղել, քան Գեներալ Շերմանը։ Ծառը կտրվել է 1940թ-ին։ Մեկ այլ Լիդսեյ Քրիկ անունով ծառ՝ ավելի քան 90 հազար կուբ (2500 կուբամետր)90,000 cubic feet (2,500 cubic meters)[2] բարձրությամբ, 1905թ Humboldt Times Standard article -ի հրատարակած հոդվածի համաձայն՝ ամպրոպից շուռ է եկել[3][4]։

Նկարագրություն խմբագրել

Ծառն իր անունը ստացել է 1879-ին Ուիլյամ Տեկումսե Շերմանի պատվին։ Անվան հեղինակն է բնագետ Ջեյմս Ուոլվերտոն (James Wolverton), որն պատերազմի ժամանակ ծառայել է Շերմանի հրամանատարության տակ, 9-րդ հնդկական հեծելազորի կորպուսում։

1931-ին, Գեներալ Գրանտի որոշ համեմատություններից հետո, հաստատվեց, որ «Գեներալ Շերմանը» իր բնի ծավալով համարվում է ամենախոշոր ծառը աշխարհում։

2006-ի հունվարին կոտրվեց Շերմանի ամենամեծ ճյուղը։ Պատահածի մասին վկաներ չկան։ Ճյուղը, որի տրամագիծը 2 մետր էր, իսկ երկարությունը 30 մետր, վնասել էր իրեն շրջապատող ցանկապատը և ընկել զբոսայգու մեջ։ Հսկայական ճյուղը կորցնելուց հետո, այն միևնույն է համարվում է ամենամեծ ծառը։

Ծառի Չափսերը խմբագրել

Բարձրություն[1] 274.9 ft 83.8 m
Բնի տրամագիծը (հողի վրա)[1] 102.6 ft 31.3 m
Բնի առավելագույն տրամագիծը[1] 36.5 ft 11.1 m
Բնի տրամագիծը 1,4 մ բարձրության վրա[5] 25.1 ft 7.7 m
Բնի տրամագիծը 18 մ բարձրության վրա[1] 17.5 ft 5.3 m
Բնի տրամագիծը 55 մետրի վրա[1] 14.0 ft 4.3 m
Ամենամեծ ճյուղի տրամագիծըref name="nps"/> 6.8 ft 2.1 m
Ամենաառաջին ճյուղի բարձրությունը[1] 130.0 ft 39.6 m
Բնի ծավալըref name="flint"/> 52,508 cu ft 1,487 m3
2,105 short tons 1,910 t
Բնի քաշը[6] 2,472,000 lb 1,121 t

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «The General Sherman Tree». Sequoia National Park. U.S. National Park Service. 1997 թ․ մարտի 27. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.
  2. "535,000 board feet of merchantable timber" Largest Tree Ever Recorded Արխիվացված 2021-10-16 Wayback Machine (UBC Botanical Garden, 2010-02-04)
  3. Vaden, Mario D. «Crannell Creek Giant».
  4. Landmark Trees. «Crannell Creek Giant».(չաշխատող հղում)
  5. Flint, Wendell D. (1987). To Find the Biggest Tree. Sequoia National History Association. էջ 94.
  6. 6,0 6,1 Fry, Walter; White, John Roberts (1942). Big Trees. Palo Alto, California: Stanford University Press. ISBN 9780804716383.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեներալ Շերման» հոդվածին։