Գենադի Յոմկին

ռուս բանաստեղծ, արձակագիր

Գենադի Մաքսիմովիչ Յոմկին (ռուս.՝ Геннадий Максимович Ёмкин, փետրվարի 8, 1961(1961-02-08)), ռուս բանաստեղծ, արձակագիր։ Ռուսաստանի գրողների միության անդամ։ Միխայիլ Յուրևիչ Լերմոնտովի անվան համառուսական գրական մրցանակի դափնեկիր (2016), «Русское Эхо» ամսագրի դափնեկիր, Նիժնի Նովգորոդի գրողների կազմակերպության «Арина» գրական ալմանախի դափնեկիր, լավագույն պոեզիայի գրքի համար (2014), Անդրեյ Պլատոնովի անվան XXVII միջազգային գրական մրցույթի հաղթող «Խելացի սիրտ» (2020):

Գենադի Յոմկին
Ծնվել էփետրվարի 8, 1961(1961-02-08) (63 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ և արձակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԱնդամակցությունՌուսաստանի գրողների միություն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Գենադի Յոմկինը ծնվել է 1961 թվականի փետրվարի 8-ին, Գորկու մարզի Արզամաս-75 (այժմ՝ Սարով) փակ քաղաքում։ 1976 թվականին ավարտել է №5 միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը, ընդունվել Լուկոյանովի մանկավարժական ուսումնարան՝ ստանալով ֆիզկուլտուրայի ուսուցչի մասնագիտություն[1]։ 1979 թվականին ուսումնարանն ավարտելուց հետո վերադարձել է ծննդավայր։ Հաջողությամբ հանձնել է ընդունելության քննություններն Արզամասի մանկավարժական ինստիտուտի կենսաբանության և քիմիայի ֆակուլտետում, բայց 1979 թվականի աշնանը զորակոչվել է Խորհրդային բանակ։ Ծառայել է Թուրքմենստանի տարածքում, այնուհետև Հեռավոր Արևելքում՝ մասնագիտանալով «ավիացիոն սպառազինության» բնագավառում։ Մասնակցել է Աֆղանստանի Հանրապետության տարածքում իրականացված հատուկ ռազմական գործողություններին[2]։ 1981 թվականի դեկտեմբերին զորացրվել է բանակից և շարունակել ուսումն ինստիտուտում, հետագայում հաջողությամբ ավարտելով ուսումնական հաստատությունը[3]։

Այնուհետև աշխատել է որպես մարզական հրահանգիչ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մանկավարժ-կազմակերպիչ, լաբորանտ, պահակ, ճարտարագետ, տեխնիկ, հնոցապան։ Որոշ ժամանակ զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրությամբ[4]։ Աշխատել է նաև շինարարության ոլորտում։

Գենադի Մաքսիմովիչը պոեզիայի չորս ժողովածուների հեղինակ է։ 2007 թվականից Ռուսաստանի գրողների միության անդամ է 1987 թվականից ի վեր Յոմկինի ստեղծագործությունները տպագրվել են Ռուսաստանի բազմաթիվ հրատարակություններում։ Բացի այդ, նրա ստեղծագործությունները տպագրվել են Բելառուսի, Ղազախստանի, Գերմանիայի, Բուլղարիայի ամսագրերում և ալմանախներում[5]։ Շատ բանաստեղծություններ նվիրված են Աֆղանստանում ռազմական գործողություններին մասնակցելուն։ 2016 թվականին դարձել է Լերմոնտովի անվան համառուսական գրական մրցանակի դափնեկիր[6]։

Բնակվում է Նիժնի Նովգորոդի մարզի Սարով բնակավայրում։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • «Русское Эхо» ամսագրի մրցանակի դափնեկիր,
  • «Арина» գրական ալմանախի մրցանակի դափնեկիր,
  • 2014 - Նիժնի Նովգորոդի գրողների կազմակերպության մրցանակի դափնեկիր լավագույն պոեզիայի համար,
  • 2016 - Միխայիլ Յուրևիչ Լերմոնտովի անվան համառուսական գրական մրցանակի դափնեկիր («Իշխանական վահան» բանաստեղծությունների գրքի և վերջին տարիների գրական ստեղծագործությունների համար),
  • 2020 - Անդրեյ Պլատոնովի անվան «Խելացի սիրտ» XXVII միջազգային գրական մրցույթի հաղթող։

Մատենագիտություն խմբագրել

Բանաստեղծական ժողովածուներ

  • Геннадий Ёмкин «Мне навеки дарована Русь» (2000),
  • Геннадий Ёмкин «Пусть в жизни всё произойдёт» (2007),
  • Геннадий Ёмкин «Княжий щит» (2010),
  • Геннадий Ёмкин «Земное ремесло» (2014)․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Русская поэзия | Геннадий Ёмкин». ya-zemlyak.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.
  2. «Альманах Гостиный Двор - Ёмкин Геннадий». orenlit.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.
  3. «Ёмкин Г.М. | Русское поле». www.ruspole.info (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.
  4. «Ёмкин Геннадий Максимович». Нижегородская писательская организация Союза писателей России (լեհերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.
  5. «Ёмкин Геннадий | Журнальный мир». xn--80alhdjhdcxhy5hl.xn--p1ai. Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.
  6. «Геннадий Ёмкин». Популярное периодическое издание Журнал «Экоград» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել