Գենա (ինչպես նաև գաննա[1], ամհարերեն՝ ገና), Եթովպիայի ազգային սպորտային խաղ մականներով և գնդակով։

Gena
սպորտ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիամականախաղ Խմբագրել Wikidata
Մարզաձևմականախաղ Խմբագրել Wikidata

Պատմություն

խմբագրել

Գենայի խաղը մոտ 3000 տարվա պատմություն ունի և սերտորեն կապված է քրիստոնյաների Սուրբ Ծննդյան տոնակատարության հետ։ Ըստ լեգենդի՝ գենան խաղում էին հովիվները, ովքեր արածեցնում էին իրենց հոտերը Հիսուս Քրիստոսի ծննդյան գիշերը[2]։

Խաղը տարածված էր ինչպես հասարակ մարդկանց, այնպես էլ արիստոկրատական շրջանում։ 19-րդ դարի վերջին կայսր Մենելիք II-ը և նրա կինը՝ կայսրուհի Տաիտուն, նույնիսկ իրենց թիմերն են ունեցել, իսկ հաղթողների համար մրցանակը եղել է կայսերական ընթրիքի հրավերը։ Գենա խաղացել է նաև Եթովպիայի վերջին կայսր Հայլե Սելասին[3]։

Մինչ այժմ գենան ընդգրկված է Եթովպիայի ազգային մարզական տոնակատարությունների ծրագրում[4]։

Կանոններ

խմբագրել

Գենան ամենից շատ նման է մականախաղի, բայց հատուկ սարքավորումների փոխարեն օգտագործվում են ձեռագործ, իմպրովիզացված, կոպիտ փորված փայտե մականներ[4]։

Կանոնները նույնպես չափազանց պարզ են։ Դաշտի չափերը կանոնակարգված չեն․ հաճախ խաղի համար օգտագործվում է երկու գյուղերի միջև ընկած ավազոտ կամ խոտածածկ անապատը։ Յուրաքանչյուր թիմի խնդիրն է մականների հարվածներով գնդակը նետել հակառակորդի գյուղը[4][3]։

Արտացոլումը ֆիլատելիայում

խմբագրել

Եթովպիայի փոստը երկու անգամ թողարկել է գենա խաղը պատկերող նամականիշ՝ 1962 թվականին՝ 15 ցենտ անվանական արժեքով, իսկ 1984 թվականին՝ 50 ցենտ անվանական արժեքով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Статьи | Хоккей на траве глазами филателиста | История возникновения хоккея на траве». www.mohockey.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 9-ին.
  2. «KAGWANJA: Shield Christmas fete from the perils of capitalist market …». archive.ph. 2017 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 9-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 «У истоков эфиопского спорта». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 9-ին.
  4. 4,0 4,1 4,2 «The two-hour marathon: who is it for?». the Guardian (անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 9-ին.