Գեյր Սիգուրդ Կարլսեն (նորվ.՝ Geir Sigurd Karlsen, սեպտեմբերի 18, 1948(1948-09-18)[1], Շիեն, Նորվեգիա - հուլիսի 26, 2024(2024-07-26)[2]), նորվեգացի ֆուտբոլային դարպասապահ, խաղացել է Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Գեյր Կարլսեն
նորվ.՝ Geir Karlsen
Քաղաքացիությունը  Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 18, 1948(1948-09-18)[1]
Ծննդավայր Շիեն, Նորվեգիա
Մահվան ամսաթիվ հուլիսի 26, 2024(2024-07-26)[2] (75 տարեկան)
Հասակ 1,92 մետր[3]
Դիրք դարպասապահ

Կենսագրություն

խմբագրել

Ակումբային կարիերա

խմբագրել

Կարլսենն իր կարիերան սկսել է նորվեգական «Օդ» ֆուտբոլային ակումբում, որի կազմում իր նորամուտը նշել է 17 տարեկանում[4]։ Այս թիմի կազմում նա անցկացրել է չորս մրցաշրջան և դարձել հիմնական դարպասապահ, որից հետո 1970 թվականին տեղափոխվել է «Ռուսենբորգ» ակումբ[4]։

«Ռուսենբորգի» կազմում Կարլսենը 1971 թվականին դարձել է Նորվեգիայի չեմպիոն և երկրի գավաթակիր։ Նույն թվականին նա ճանաչվել է Նորվեգիայի Տարվա խաղացող և ըստ «VG» նորվեգական օրաթերթի Տարվա դարպասապահ[4]։ 1973 թվականին Կարլսենը տեղափոխվել է Շոտլանդիա, որտեղ երկու մրցաշրջան խաղացել է «Դանֆերմլայն Աթլետիկ» ֆուտբոլային ակումբում։ Նրա կարիերայի հաջորդ ակումբը եղել է «Վալերենգա» ակումբը, որտեղ նա խաղացել է չորս մրցաշրջան։

Կարլսենի համար կարիերայի վերջին ակումբը եղել է «Օդ» ակումբը, որտեղ 1983 թվականին ավարտել է խաղային կարիերան[4]։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Նորվեգիայի հավաքականի կազմում մասնակցել է 32 հանդիպման, մասնակցել է 1972 թվականի և 1976 թվականի Եվրոպայի առաջնության, 1974 թվականի և 1978 թվականի աշխարհի առաջնության որակավորման խաղերին, սակայն այդ մրցաշարերից ոչ մեկին Նորվեգիայի հավաքականը չի որակավորվել[5]։

Մարզչական կարիերա

խմբագրել

1984 թվականին աշխատել է որպես «Օդ» ակումբի գլխավոր մարզիչ։

Մահացել է 2024 թվականի հուլիսի 26-ին 75 տարեկան հասակում՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո[4]։

Նվաճումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Geir Karlsen er dødVarden.
  3. Null hull i 853 minutter: Geir Karlsen i 1972-73
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Stensland, Lise Valbø Rønningen, Tor Henrik (2024-07-26). «Geir Karlsen er død: – Han var en hedersmann». varden.no (գրքային նորվեգերեն). Վերցված է 2024-07-30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. «Geir Karlsen». Արխիվացված է օրիգինալից 26 July 2010-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել