Գեմիլե (թուրքերեն՝ Gemile), կղզի Թուրքիայի հարավարևմտյան հատվածում, Մուղլայի մարզում։ Գտնվում է Ֆեթհիյե քաղաքի մոտակայքում։ Կղզում առկա են եկեղեցիների և վարչական կառույցների ավերակներ, որոնք կառուցվել են IV-VI դարերում։ Հնագետները ենթադրում են, որ կղզում կարող է թաղված լինել Սուրբ Նիկողայոս Զմյուռնացին։

Գեմիլե կղզի
Տեսակկղզի և հնագիտական հուշարձան
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորՄուղլայի մարզ և Ֆեթհիյե
Երկարություն1 կմ
Լայնություն0,4 կմ
Բնակչություն0 մարդ
Քարտեզ
Քարտեզ
Կղզու վրա գտնվող եկեղեցու ավերակները

Աշխարհագրություն խմբագրել

Կղզին գտնվում է Ֆեթհիյեից 9 կիլոմետր դեպի հարավ՝ թուրքական ափից 200 մետր հեռավորության վրա։ Կղզին անբնակ է։ Կղզու ափերը ժայռոտ են։

Տուրիզմ խմբագրել

Դեպի կղզի են նավարկում բազմաթիվ տուրիստական նավեր՝ հիմնականում Օլյուդենիզից։ Կղզում առկա է նաև նավահանգիստ բարձրակարգ նավերի համար։ Ամռանը կղզում գործում է ոչ մեծ ռեստորան[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Пэм Невилл: Viewing history from the shoreline, New Zealand Herald, 21.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեմիլե կղզի» հոդվածին։