Գեղեցկուհիներ (պատմվածք)

Անտոն Չեխովի պատմվածքը

«Գեղեցկուհիներ» (ռուս.՝ Красавицы), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1888 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1888 թվականի սեպտեմբերի 21-ին «Նոր ժամանակ» ամսագրի 4513 համարում՝ Ան. Չեխով ստորագրությամբ։

Գեղեցկուհիներ
ռուս.՝ Красавицы
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1888
Հրատարակվել էսեպտեմբերի 21 (հոկտեմբերի 3), 1888

Հրապարակումներ խմբագրել

Անտոն Չեխովի «Գեղեցկուհիներ» պատմվածքն առաջին անգամ լույս է տեսել 1888 թվականի սեպտեմբերի 21-ին «Նոր ժամանակ» ամսագրի 4513 համարում՝ Ան. Չեխով ստորագրությամբ։ 1984 թվականին պատմվածքն ընդգրկվել է «Մեր մեջ ասած» ժողովածուում, ավելի ուշ՝ Ադոլֆ Մարքսի հրատարակած Չեխովի հավաքածուում։ Հավաքածուի համար Չեխովը կրճատել է պատմությունը, հանել է հայի դստերը հանդիմանելու հատվածը։ Պատմվածքն արտացոլում է Չեխովի տպավորությունները, որոնք նա ունեցել էր հայկական Բոլշիե Սալի գյուղով անցնելիս։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է գերմաներեն։

Քննադատություն խմբագրել

Պատմվածքը գնահատվել է գրողի ժամանակակիցների կողմից։ Քննադատ Ա. Ս. Լազարևը գրել է. «Գեղեցիկ լեզու և նկարագրություն։ Հոգեբանական առանձնահատկությունն այն է, որ գեղեցկության տեսանկյունից տխրությունը նկատվում է ճիշտ կերպով»[1]։

Վ. Ալբովը «Գեղեցկուհիներ» պատմվածքը վերագրել է այն գործերի շարքին, որտեղ «լսվում է խորը, իդեալի հանդեպ թաքնված ձգտումը, որն աշխարհում տեղ չունի, կյանքի գեղեցկության թաքնված տխրությունը, որի կողքով մարդիկ անտարբեր անցնում են և որը կորչում է ոչ ոքի պետք չգալով»[2]։

Սյուժե խմբագրել

«Գեղեցկուհին» երկմասանի պատմվածքը ներկայացվում է 1-ին դեմքով։ Մի անգամ ամռանը գիմնազիայում սովորող հեղինակը ձիով պապիկի հետ Դոնի Ռոստով էր գնում։ Նրանք կանգ առան հայկական Բախչի-Սալախ գյուղում՝ պապիկի ծանոթ հարուստ հայի տանը։ Պապը հայի հետ սկսեց խոսել ոչխարների, արոտավայրի, արածեցնելու մասին. ձանձրույթից տղան սկսեց ատել թփերին, արևին, ճանճերին»։ Զրույցի ընթացքում ծառայողը բերեց ուտեստներով և սամովարով սկուտեղ, իսկ հայը կանչեց. «Մաշա, արի թեյ լցրու։ Մաշա, որտե՞ղ ես»։

Սենյակ մտավ նրա դուստրը՝ 16 տարեկան մի աղջիկ։ Հագին ուներ բամբակյա հագուստ և սպիտակ ժապավեն։ Թեյախմության արարողության ժամանակ հեղինակը նայեց աղջկա դեմքին և զգաց, որ իր վրա կարծես քամի է փչում՝ տանելով տոթն ու ձանձրույթը։ Աղջկա դեմքը իր «երազներում երբևէ հանդիպած» ամենահմայիչ ու ամենագեղեցիկ դեմքն էր։

Չեխովը մանրակրկիտ նկարագրում է Մաշայի արտաքին գեղեցկությունը, նշում է նրա «դիմագծերը ճշգրտորեն... մազերը, աչքերը, քիթը, բերանը, պարանոցը, կրծքավանդակը և երիտասարդ մարմնի բոլոր շարժումները միավորված են մեկ միասնական, ներդաշնակ ակորդի մեջ, որտեղ բնությունը չի սխալվում որևէ փոքր գիծ անգամ»։

Հյուրասիրությունից հետո պապը գնաց քնելու, իսկ տղան դուրս եկավ տնից և հետևեց, թե ինչպես է Մաշան մտահոգված դեմքով այս ու այն կողմ գնում բակում։ Նա հազից էր գլուխը թեքում, որ հետևեր նրան։

Այս զբաղմունքը սպասողության երեք ժամ խլեց, որից հետո հեղինակը և պապը մեկնեցին քաղաք։ Նրանց կառապանը՝ խոխոլ Կարպոն, ճանապարհին հիշեց, թե ինչքան դուրեկան էր հայի դուստրը։

Երկրորդ մասը նկարագրում է, թե ինչպես է հեղինակը, որն արդեն ուսանող է, գարնանը երկաթուղով գնում դեպի հարավ։ Կայարաններից մեկում նա վագոնից դուրս եկավ հարթակ քայլելու համար։ Քայլող ուղևորների մեջ նա տեսավ 17-18 տարեկան երիտասարդ մի աղջկա՝ ռուսական զգեստով։ Աղջիկը գեղեցկուհի էր։ Նրա գեղեցկության գաղտնիքը «փոքր, անսահման գայթակղիչ շարժումների, ժպիտի, դեմքի խաղի մեջ էր»։ Հեղինակին պարուրեց նույն զգացողությունը, որը նա երբևէ ունեցել էր հայկական գյուղում։ Երիտասարդի համար դժվար էր հեռանալ գեղեցկուհուց դեպի հեղձուկ վագոն։ Երբ գնացքը շարժվեց, աղջիկն աչքերով հետևեց գնացքին և վազեց դեպի այգին։

Գրականություն խմբագրել

  • Чехов А. П. Красавицы// Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. - М.: Наука, 1974-1982.
  • Voir Dictionnaire Tchekhov, page 32, Françoise Darnal-Lesné, Édition L'Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
  • Beautés, traduit par Édouard Parayre, éditions Gallimard, Bibliothèque de la Pléiade, 1970, ISBN 2 07 010550 4.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ЦГАЛИ, ф. 189, оп. 1, ед. хр. 19
  2. «Два момента в развитии творчества Антона Павловича Чехова...» - «Мир божий», 1903, № 1, стр. 89

Արտաքին հղումներ խմբագրել