Գեղեցիկ հեռու (ռուս.՝ Прекрасное Далёко), կոմպոզիտոր Եվգենի Կռիլատովի երգը բանաստեղծ Յուրի Էնտինի խոսքերի հիման վրա։

«Գեղեցիկ հեռու»
ի երգը
Թողարկված1985
Ժանրմանկական երաժշտություն
Լեզուռուսերեն
ՀեղինակԵվգենի Կռիլատով (Երաժշտություն), Յուրի Էնտին (Բանաստեղծություն)
ԿոմպոզիտորԵվգենի Կրիլատով

Պատմություն խմբագրել

1985 թվականին մարտին գարնանային արձակուրդների ժամանակ՝ կենտրոնական հեռուստատեսությունը սկսեց «Հյուրը ապագայից» մանկական հեռուստատեսային ֆիլմի ցուցադրումը։ Ֆիլմի վերջում հնչեց «Գեղեցիկ հեռու» խոսքերով երգը, Եվգենի Կռիլատովի գործը հիմնված Յուրի Էնտինի բանաստեղծության հիման վրա։ Մեղեդու առանձին մասերը նախկինում հնչում էին ֆիլմում, կարելի է ասել, որ այն ֆիլմի հիմնական մեղեդիններից մեկն է։ Ֆիլմում երգը կատարեց Տատյանա Դասկովսկայան, սակայն կոմպոզիտոր Եվգենի Կռիլատովը գոհ չէր իր կատարումով ու առաջարկեց «Մերիդիան» տրիոին ձայնագրել իրենց տարբերակը։ Նրանք վերցրեցին կլավիրը ու մեկնեցին փորձերի իրենց հայրենի քաղաք Իվանովո։ Մի ամիս հետո «Մերիդիան» տրիոն եկել է Մոսկվա ու ցույց տվել Կռիլատովին պատրաստ տարբերակը։

Նա գոհ էր, բայց վերջնական ձայնագրմանը ներկա էր անձամբ ու կատարում էր հեղինակային ուղղումներ։ 1985 թվականի սեպտեմբերին երգը հնչեց «Երգեր-85» ամսական թողարկման ժամանակ։ Առաջին եթերից հետո կենտրոնական հեռուստատեսությունը հեղեղել են «"Մերիդիան" տրիոյի՝ երգ-85 հաղթողներին վերաբերող նամակներով։ Հեռուստադիտողների կարծիքը հաշվի է առնել ու այդ երգը կատարողների հետ դարձել է «Երգ-85» փառատոնի դափնեկիր։

Ինչպես ասաց Կռիլատովը 2002 թվականին, «սա կոչ է, աղոթք, երեխաների համար աղերսանք, որպեսզի նրանք ապրեն ավելի լավ, քան մենք»[1] Ֆիլմում երգի մեկ տողը տարբերվում է «պաշտոնական տեքստից»։ «Նա (ձայն) կանչում է ինձ հրաշալի եզրեր» փոխարեն երգվում է։ «Նա կանչում է ինձ դրախտային եզրեր»[2][3]։ 1990-ական թվականներին կրկներգի վերամշակված գործիքային տարբերակը օգտագործվել էր «Մանկական ժամ» հաղորդման պատկերում։

Ծանոթագրություն խմբագրել

  1. Кожемякин В. Евгений Крылатов. На качелях судьбы Արխիվացված 2019-03-14 Wayback Machine // Аргументы и факты: АиФ Москва, № 16 (458), 17.04.2002.
  2. Arrow (2014 թ․ սեպտեմբերի 25). «Прекрасное далеко - из фильма Гостья из будущего». Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  3. Прекрасное далёко — Песни из фильмов

Գրականություն խմբագրել

  • Крылатов Е.П. Прекрасное далеко. Песни для детей и юношества. Для пения (соло, ансамбль, хор) в сопровождении фортепиано. — М.: Советский композитор, 1988. — 144 с.