Գեղարքունիք (գետ)

Գեղարքունիքի մարզի գետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարքունիք (այլ կիրառումներ)

Գեղարքունիք, Բաշքենդիջուր, Գեղարքունիջուր, գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Գավառագետի աջ վտակը։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի Սպիտակասար լեռնագագաթից՝ 3150 մ բարձրությունից Ե Գավար քաղաքից հարավ միանում մայր գետին։ Երկարությունը 29 կմ է, ջրհավաք ավազանը՝ 58 կմ2։ Միջին ու ստորին հոսանքներում դանդաղահոս է։ Սնումը ստորերկրյա և ձնաանձրևային է, վարարումը՝ գարնանը։ Տարեկան միջին ծախսը 0,39 մ3/վ է։ Գետահովտում կան հանքային և սառը աղբյուրների ելքեր։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1][2]։

Գեղարքունիք
Բնութագիր
Երկարություն29 կմ
Ավազանի մակերես58 կմ²
Ջրի ծախս0,39 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՍպիտակասար
Գետաբերանի տեղակայումԳավառագետ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԿուկուձոր
Երկիր Հայաստան
ԵրկրամասԳեղարքունիքի մարզ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 30 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 827 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։