Գեղարվեստական գործվածքներ

Գեղարվեստական գործվածքներ, ձեռքի կամ մեքենայական արտադրության գործվածքներ, որոնք աչքի են ընկնում գեղարվեստական զարդարանքով, մշակման բարձր արվեստով։ Դեկորատիվ - կիրառական արվեստի ստեղծագործություններ են։ Գործածվում են որպևս վարագույրներ, սփռոցներ, շալեր, զգեստներ, եկեղեցական հարդարանքներ։ Գործվածքների գեղարվեստական ձևավորումը պայմանավորված է դրանց կիրառությամբ և արտադրության տեխնիկական հնարավորություննևրով։ Գեղարվեստական գործվածքնրի զարդանկարները պարունակում են սոցիալական, կենցաղային, կրոնական տարրևր, բնորոշվում են տեղական, ազգային, ինչպես և ոճական յուրահատկություններով։ Գործվածքի զարդանկարը ստեղծվում է որոշակի մոտիվների ռիթմիկ կրկնությունների շնորհիվ (ռապպորա)՝ կամ թելերի հյուսվածքով, կամ ասեղնագործելով, կամ էլ դաջելու միջոցով։ Տնագույն ժամանակներից այս երեք եղանակները հայտնի են եղել գրեթե բոլոր ժողովուրդներին, այդ թվում նաև հայերին։ Բարձր գեղարվեստականությամբ են աչքի ընկել եգիպտական (4-7-րդ դարերում ղպտական), չինական (հատկապես մետաքսյա), ճապոնական, հնդկական, իրանական (մետաքսյա և «ոսկյա»), բյուգանդական, արաբ, (առանձնապես աթլասը) նախշազարդ գործվածքները։ Արևելքի հետ են առնչվում իսպանական գործվածքները։ Իտալական գեղարվեստական գործվածքները զարգացման բարձր մակարդակի են հասել 16-17-րդ դարերում (վենետիկյան բուսական մանր նախշևրով «կամկաները», թավիշը)։ 18-րդ դարից իտալալացի գործվածքների հետ մրցել են ֆրանսիական գեղարվեստական գործվածքները (Լիոնի մետաքսե գործվածքները՝ թավիշ, աթլաս, «կամկա»), որոնց զարդամոտիվներում ռեալիստորեն կերպավորված են ծաղիկներ, ճարտարական մոտիվներ, ժանրային պատկերներ։

գործվածքի տեսակ

Գեղարվեստական գործվածքնևրի հնագույն ավանդույթներ ունեն Հարավային Կովկասի, Միջին Ասիայի, Մերձբալթիկայի ժողովուրդները, ռուսները, ուկրաինացիները, բելառուսները և այլն։ Գործվածքների արտադրության գործարանային եղանակի զարգացմամբ և զարդապատելու տեխնիկայի կատարելագործմամբ բարձրացել է մասսայական արտադրության որակը։ Կտորեղենի զարդերը ստեղծում են նկարիչնևրը։ Սովետական տեքստիլ արդյունաբերության ֆաբրիկաներին կից կան գեղարվեստական արվեստանոցներ։ Տարբեր բնույթի գործվածքների համար նկարիչներն ստեղծում են բազմազան զարդանախշեր (բուսական, երկրաչափական, սյուժետային և այլն) և ստեղծագործաբար յուրացնում ժողովրդական արվեստի ավանդույթները, դրանք հարստացնում նոր մոտիվներով և հորինվածքներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 176