Գեղարոտ (գետ)

գետ ՀՀ Արագածոտնի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարոտ (այլ կիրառումներ)

Գեղարոտ, գետ Հայաստանի Արագածոտնի մարզում, Քասախի աջ վտակը։ Սկիզբ է առնում Արագածի արևելյան լանջից՝ 3600 մ բարձրությունից և Ափնագյուղից 1 կմ հարավ-արևելք միախառնվում մայր գետին։ Երկարությունը 25 կմ է, ջրհավաք ավազանը՝ 66 կմ²։ Գետահովիտը V-աձև է և կիրճանման, ստորին հոսանքում լայնանում է։ Սնումը հիմնականում հալոցքային (69%) է, վարարումը՝ մայիս-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 0,94 մ³/վ։ Ձմռանը սառցակալում է։ Գետահովտում կան հանք, ջրերի ելքեր։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1][2]։

Գեղարոտ
Hovhannavank 2014-05-04 17-32-34 IMG 6574-2 (32575681882).jpg
Բնութագիր
Երկարություն25 կմ
Ավազանի մակերես66 կմ²
Ջրի ծախս0,94 մ³/վ
Գետաբերանի տեղակայումՔասաղ
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ԵրկրամասԱրագածոտնի մարզ

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 29 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 826 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։