Գարուշ Կոստանդինով
Գարուշ Սերգեյի Կոստանդինով (1921, Թիֆլիս, Թիֆլիսի գավառ - նոյեմբերի 4, 1944, Գոլդապ, Gmina Gołdap, Gołdap County, Warmian-Masurian Voivodeship, Լեհաստան), գվարդիայի ավագ սերժանտ, Խորհրդային Միության հերոս (24.3.1945)։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։ Պատերազմի առաջին օրերից եղել է գործող բանակում (որպես հակատանկային հրանոթի նշանառու)։ 1944 թվականի նոյեմբերի 4-ին Արևելյան Պրուսիայի Գոլդապ քաղաքի հյուսիսարևելյան մասում, ետ մղելով թշնամու հետևակի և տանկերի գրոհը, իր մարտիկների հետ հրկիզել է երեք տանկ և ոչնչացրել 40 զինվոր ու սպա։ Կոստանդինովը վիրավորվել է, սակայն չի լքել հրանոթը և շարունակել է կրակ տեղալ թշնամու վրա (երկրորդ տանկը ոչնչացրել է վիրավորված)։ Այս սխրագործության համար Կոստանդինովին ետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։
Գարուշ Կոստանդինով | |
---|---|
1921 - նոյեմբերի 4, 1944 | |
Ծննդավայր | Թիֆլիս, Թիֆլիսի գավառ |
Մահվան վայր | Գոլդապ, Gmina Gołdap, Gołdap County, Warmian-Masurian Voivodeship, Լեհաստան |
Գերեզման | Greater Poland Voivodeship |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | հրետանի և հրետանի |
Կոչում | ավագ սերժանտ |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ | Լենինի շքանշան, Խորհրդային Միության հերոս և «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 615)։ ![]() |